Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հունաստանում ՀՀ դեսպանությունը, Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի և Երևանի Մատենադարանի համագործակցությամբ, կազմակերպել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսը, որը ներկայացնում է հունարեն բնագրերի հայերեն հրատարակությունները՝ անտիկ շրջանից մինչև ժամանակակից դարաշրջան։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Պիրեայում՝ Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի Պատմական գրադարանում, ներկայացված ցուցահանդեսն ընդգծում է հունարեն ստեղծագործությունները հայերեն թարգմանելու դարավոր ավանդույթը և հունական գրականության, փիլիսոփայության ու կրթության երկարատև ազդեցությունը հայ մշակույթի վրա։ Անտիկ շրջանի դասական հեղինակներից և բյուզանդական տեքստերից մինչև նորագույն և ժամանակակից հունական գրականություն՝ ցուցահանդեսն արտացոլում է ավելի քան տասնվեց դար շարունակվող այն հոգևոր կապերի լայն շրջանակը, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։

Ցուցահանդեսում ներկայացված են Երևանի Մատենադարանի հավաքածուից ընտրված 38 հրատարակություններ, որոնք արտացոլում են հունական գրականության՝ հայերեն թարգմանության հարուստ ավանդույթն ու ընդգրկունությունը։

Միջոցառումը նվիրված է նաև Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Թարգմանիչների տոնին՝ արժևորելով նրանց ներդրումը հայոց այբուբենի ստեղծման, Աստվածաշնչի թարգմանության, ինչպես նաև հայերենով կարևոր երկերի ստեղծման և թարգմանության հարուստ ավանդույթի ձևավորման գործում։

Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի Բենակիի թանգարանի համագործակցության արդյունքում ցուցահանդեսի բացման առթիվ ներկայացվել է 1787 թվականին Վանքի գյուղում՝ Ակնի շրջանում, ստեղծված հայ հոռոմների՝ ուղղափառ հայերի, բացառիկ ձեռագիր Ավետարանը։ Ձեռագիրը, որն արտացոլում է հայկական եկեղեցական և բյուզանդական ավանդույթների փոխազդեցությունը, հայերի և հույների միջև պատմական ու մշակութային կապերի արժեքավոր վկայություն է։ Ցուցահանդեսում ներկայացվել է նաև Լասկարիդիսի հիմնադրամում պահվող հայերեն ձեռագիր մատյանը։

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը իր ելույթում ընդգծել է հունական գրականության նշանակությունը Հայաստանի հոգևոր և կրթական ավանդույթի համար, ինչպես նաև թարգմանիչների առանցքային դերը մշակույթների միջև դարավոր հաղորդակցության ապահովման գործում։ Այդ համատեքստում դեսպանն անդրադարձել է նաև ակադեմիկոսներ Սիմոն Կրկյաշարյանի և Հրաչ Բարթիկյանի գիտական ու թարգմանական հարուստ ժառանգությանը, ինչպես նաև հայ և հույն գիտնականների ու թարգմանիչների ներդրմանը երկու ժողովուրդների ընդհանուր հոգևոր ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։ Նա կարևորել է թարգմանության դերը՝ որպես լեզուների և մշակույթների միջև հաղորդակցության կամուրջ՝ ընդգծելով, որ ընդհանուր մշակութային ժառանգությունը հայ-հունական հարաբերությունների կարևոր հիմքերից է։

Դեսպան Մկրտչյանը անդրադարձել է նաև հունական քաղաքական, հասարակական և փիլիսոփայական մտքի ազդեցությանը եվրոպական Լուսավորության, ֆրանսիական և ամերիկյան հեղափոխությունների, ինչպես նաև 19-րդ դարի անկախության շարժումների, այդ թվում՝ Հունաստանի անկախության պայքարի վրա։ Նա ընդգծել է, որ այդ գաղափարները հետագայում ներշնչանքի աղբյուր են դարձել նաև 19-րդ և 20-րդ դարերի ազգային անկախության շարժումների, այդ թվում՝ Հայաստանի անկախության շարժման համար։

Բացման խոսքով հանդես է եկել Էկատերինի Լասկարիդիսի հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Մազարակիսը, որն ընդգծել է ցուցահանդեսի կազմակերպման կարևորությունը՝ հաշվի առնելով հիմնադրամի գրադարանի նշանակալի տեղը Հունաստանի հնատիպ գրքերի հավաքածուների շարքում։ Նա անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի գիտական ու մշակութային կապերին՝ բարձր գնահատելով Հունաստանում նման ձևաչափով ցուցահանդեսի առաջին անգամ կազմակերպումը։

Ելույթներով հանդես են եկել Մատենադարանի ավագ գիտաշխատողներ, թարգմանիչներ Արամ Թոփչյանը և Գոհար Մուրադյանը, որոնք ներկայացրել են հին հունարենից հայերեն իրենց թարգմանական աշխատանքները, այդ թվում՝ Հոմերոսի, Եվրիպիդեսի, Սոֆոկլեսի, Արիստոֆանեսի, Արիստոտելի և այլ հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները։ Իր խոսքում սալոնիկաբնակ թարգմանչուհի Շամրիկ Խաչատրյանը ներկայացրել է ժամանակակից հունական գրականությունից հայերեն իր թարգմանությունները, որոնց թվում են նաև Նիկոս Կազանձակիսի ստեղծագործությունները։

Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը։

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բшխումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն․ Արտակ Զաքարյան ԵՎՐՈ-2027-ի որակավորման փուլ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի․ Կայա Կալաս Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Դպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Ռոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Ռուսաստանն ու Հայաստանը գտել են սերտ կապերը վերականգնելու ուղին. Նախագիծ, որը ԱՄՆ-ին և ԵՄ-ին թողնում է մի կողմումԵրկու շուկայի արանքում. ով է վճարում հայկական արտահանման «շրջադարձի» գինը Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով «Փաշինյանի հանդեպ դժգոհությունը Հայաստանից դուրս տարածվում է նաև Թուրքիայի և Ադրբեջանի վրա»Չինաստանի ԶՈւ-ն պատրաստ է աջակցել ԱՄՆ բանակի հետ հարաբերությունների զարգացմանը․ ՉԺՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները Մայամիում ավարտվել են ժամկետից շուտ Աշոտյանը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած սկանդալի մասին. Հայկական իշխանությունների բարոյական անկումն ակնհայտ էԻնչպե՞ս հաշվարկել ձեր կենսաթոշակը, ստանալ մինչև 10 000 դրամ հետվճար և որքա՞ն կավելանա այն 2027 թ.-իցՋուր չի լինի մինչեւ 17:00-ն Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Անհավասարակշռության կործանիչը». Ադրբեջանի հրթիռահարվածային հզորությունը և Հայաստանի պաշտպանական հարմարվողականությունըՄաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին պահպանել իր անկրկնելի դիմագիծը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն Ուկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է Վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Աստվածատուր Ա Համանդանցին. պատմության այս օրը (հոկտեմբեր 10)Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է երթևեկությունը կարգավորող բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ին Ուշակովը հայտնել է, թե որքան է տևել Պուտինի և Թրամփի զրույցը Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ. «Հրապարակ» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվել
Ամենադիտված