Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
ՍՊՈՐՏ«Ալ-Ահլիի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն անդրադարձել է Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 8-րդ տուրի «Ալ-Ֆատեհի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակին։
Հոկտեմբերի 9-ին կայացած 8-րդ տուրի արտագնա խաղում «Ալ-Ահլին» մրցակցին պարտության էր մատնել 4-0 հաշվով, իսկ Սպերցյանն աչքի էր ընկել գոլային փոխանցմամբ։
«Ուրախ եմ վերադառնալ Սաուդյան Արաբիա։ Շարունակում ենք միասին առաջ շարժվել»,- սոցցանցերի իր էջերում գրել է հայ ֆուտբոլիստը, փոխանցում է armsport.am-ը:
Սպերցյանն «Ալ-Ահլիի» շարքերը համալրել է անցած ամռանը՝ տեղափոխվելով ռուսական «Կրասնոդարից»։ Սաուդյան թիմի կազմում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում արդեն անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
26-ամյա Սպերցյանի գործող պայմանագրի ժամկետը արաբական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։