Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ, ՌԴ Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է նախատեսվող գանձումները գաջեթների և արտասահմանյան օնլայն գնումների վրա փոխարինել անդրսահմանային դրամական փոխանցումների հարկով։

2027 թվականի դաշնային բյուջեի նախագծում և 2028–2029 թվականների պլանային ժամանակահատվածի համար նախատեսվում է ներմուծել մաքսային գանձում արտասահմանյան օնլայն գնումների համար և տեխնոլոգիական գանձում գաջեթների վրա, ինչը միասին կարող է տարեկան բերել 36 միլիարդ ռուբլի։

«Սա բյուջեի համար կոպեկներ են, բայց զգալի հարված՝ քաղաքացիների դրամապանակներին, որոնք ստիպված կլինեն ավելի շատ վճարել զանգվածային պահանջարկ ունեցող ներմուծվող ապրանքների համար։ Մենք կողմ ենք գանձարանի համալրմանը և բյուջեի պակասուրդի կրճատմանը։ Բայց դրա համար պարտադիր չէ մարդկանց գրպանը մտնել։ Վերջերս «Արդար Ռուսաստան»-ը Պետդումա է ներկայացրել ոչ մի հարկ չվճարող, բայց մեր հաշվին ապրող ներգաղթյալների միջազգային փոխանցումների նկատմամբ երեքտոկոսանոց տուրքի մասին օրինագիծ։ Դա կարող է երկրին բերել տարեկան մինչև 45 միլիարդ ռուբլի՝ ավելի շատ, քան նոր գանձումները։ Ավելի լավ է աջակցել մեր օրինագծին, և բնակչությանն էլ լավ կլինի, և պետությանը»,- նշել է նա։

Միրոնովը «Gazeta.Ru»-ի հետ զրույցում առաջարկել է աշխատանքային ներգաղթյալների համար սահմանել արտաքսման ավանդ, որը նրանք կվճարեն սահմանը հատելիս։

ՆԳՆ միգրացիոն ծառայության տվյալներով՝ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվել է ավելի քան 100 հազար օտարերկրացի, և այդ ընթացքում արտաքսումների վիճակագրությունն աճել է 2,6 անգամ։

«Ակնհայտ է, որ իրավապահներն իսկապես սկսել են կարգուկանոն հաստատել։ Բայց այստեղ կա նաև հակառակ կողմը. որքան ավելի շատ ենք ազատվում անկոչ հյուրերից, այնքան ավելի շատ բյուջետային միջոցներ են ծախսվում դրա վրա, որոնք մարզերը ստիպված են խնդրել Մոսկվայից։ Բացի դրանից, թանկանում են տոմսերը, թանկանում է նաև հատուկ կենտրոններում պահվող արտաքսվողների պահումը։ ՍՌ-ն վաղուց է առաջարկում ելք այս իրավիճակից՝ ներգաղթյալների համար պարտադիր արտասքման ավանդ սահմանել այն չափով, որը բավարար կլինի նրանց արտաքսման ծախսերը փոխհատուցելու համար»,- նշել է պատգամավորը։

«Արդար Ռուսաստանի» առաջնորդը պարզաբանել է, որ նման ավանդը սահմանը հատելիս օտարերկրացին մուտքագրում է հատուկ հաշվեհամարին, որի միջոցները արտաքսման դեպքում կուղղվեն ծախսերի փոխհատուցմանը։ Եթե ներաղթյալը հեռանում է սեփական կամքով, ապա գումարը նրան կվերադարձվի մեկնելիս։

«Ինչ վերաբերում է նրան, թե իբր աղքատ ներգաղթյալները ոչինչ չունեն նման վճար մուծելու համար, ապա դա նրանց խնդիրն է։ Իսկ մենք պետք է լուծենք մեր բյուջեի խնդիրները և խելամտորեն ծախսենք հարկատուների փողը»,- եզրափակել է Միրոնովը։

Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուԻնչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի ՌԴ-ումԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքԴավթաշենի ոստիկանները բացահայտել են տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպքՊատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են. ԿԳՄՍՆ Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր․ նախաձեռնվել են քրեական վարույթներ Սև շորերով անծանոթների են տեսել Սյունիքի Կուրիս գյուղում. նոր ներխուժում՝ Ադրբեջանի՞ց Երկու սարի արանքում ենք մնացել. լոլիկ աճեցնողները փակել են միջքաղաքային ճանապարհը Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային համագործակցության հարցեր Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով 2027 թվականից բնակչության հաշվառման նոր կարգ կգործի․ ինչ կփոխվի 2027թ․ հունվարի 1-ից նոր հնարավորություններ կլինեն օրինապահ հարկ վճարողների համար Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան «Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում տեսել այդ մարդուն, որն անհետացել է». Ասում է Մեղրիի համայնքապետի ժ/պ-ն. ԱԱԾ-ն հերքում է Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք Արտառոց դեպք՝ Արարատում, աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆրիմասոններ գաղտնի կազմակերպությունԴուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից «Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է «Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված