Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ Տեխասի բազայում 13 զինակից սպանած ամերիկացի զինծառայող Նիդալ Մալիկ Հասանի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով։ Հեգսեթը նախկինում հայտարարել էր, որ մահապատիժը կլինի հրապարակային, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ նման գործողությունների հետևանքները։ Սակայն նա մանրամասներ չի հայտնել։
«Այո, ամեն ինչ ճիշտ է», – հաստատել է նա X սոցիալական ցանցում՝ վերահրապարակելով CBS-ի հաղորդագրությունը։
2009 թվականին Տեխասի բազայում 13 զինակից սպանած Նիդալ Մալիկ Հասանը մահապատժի կենթարկվի դեկտեմբերի 3-ին։ Սա ամերիկացի զինծառայողի մահապատժի առաջին դեպքն է ավելի քան կես դարվա ընթացքում։ Քաղաքացիական դատարանները բազմիցս կիրառել են այս տեսակի պատիժը, վերջին անգամ՝ 2025 թվականին։