Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում տեսել այդ մարդուն, որն անհետացել է». Ասում է Մեղրիի համայնքապետի ժ/պ-ն. ԱԱԾ-ն հերքում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ 24 news լրատվականը գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանակից Մեղրիի Կուրիս գյուղում գիշերը գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով երեք անձանց, որոնք, ըստ ականատեսների, ամենայն հավանականությամբ, ադրբեջանցիներ են եղել: Նրանց հետ զրուցելուց հետո այդ անձինք փախել են, գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները:

Մեղրիի համայնքապետի պարտականությունները կատարող Արտավազդ Արզումանյանը 168.am-ին փոխանցեց, որ դեպքի մասին առավոտյան են լսել, և այս պահին դեռևս որևէ պաշտոնական  հաստատում կամ հստակեցում չկա։

«Մենք դիմել են համապատասխան մարմիններին, իհարկե, բանավոր, որևէ մեկը դեռ չի հաստատել, որևէ արձանագրում չեն արել։ Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում մարդու տեսել, ասում են՝ զինվորական համազգեստով, որն անհետացել է։ Կարող է լինել նաև տարբերակ, որ մեր զինվորներից մեկին են տեսել ու շփոթել են, չգիտեմ։

Դե, համապատասխան մարմինները տեղյակ են, հիմա համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, մանրամասն ներկայացվել է, թե գյուղի որ հատվածում են տեսել։ Ամեն դեպքում մեզ ասել են՝ դեռ անհանգստանալու կարիք չկա, ամեն ինչ կստուգեն։ Մեզ այս պահին բան չեն ասել, մենք էլ սպասում ենք պատասխանի»,- նշեց Արտավազդ Արզումանյանը։

168.am-ին էլ ԱԱԾ մամուլի բաժնից կարճ ասացին.

«Այդ ամենն իրականությանը չի համապատասխանում, ապատեղեկատվություն է»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել էր, որ Ադրբեջանի զորամասերից մեկից զինծառայող է հատել ՀՀ սահմանը՝ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ հանցանքը կատարել է ադրբեջանցի զինվորը, նրան ձերբակալել են, այնուհետև՝ կալանավորել։

Նշենք, որ ադրբեջանցին վիրավորել է նաև կնոջ անչափահաս տղային, նա դաստակի հատվածում վնասվածք է ստացել։ Նրա հետ եղել է նաև անչափահաս քույրը, որը հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել։

 

2027թ․ հունվարի 1-ից նոր հնարավորություններ կլինեն օրինապահ հարկ վճարողների համար Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Իրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան «Բնակիչներից մեկն է գյուղի կենտրոնում տեսել այդ մարդուն, որն անհետացել է». Ասում է Մեղրիի համայնքապետի ժ/պ-ն. ԱԱԾ-ն հերքում է Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք Արտառոց դեպք՝ Արարատում, աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆրիմասոններ գաղտնի կազմակերպությունԴուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից «Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է «Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայանՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցԻրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը
Ամենադիտված