Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ»-ը գրում է․

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը կնքել են համագործակցության հուշագիր, որի հիմնական նպատակն է Հայաստանում խթանել սպորտի զարգացումն ու առողջ ապրելակերպի տարածումը։


Համատեղ նախաձեռնության շրջանակում կողմերը ծրագրում են իրականացնել տարբեր ձևաչափերի մարզական միջոցառումներ, մրցաշարեր, առաջնություններ, ինչպես նաև կրթական ու սոցիալական ծրագրեր, սեմինարներ և հանրային ակցիաներ։

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նազիկ Ավդալյանը նշել է, որ 2025 թվականի ապրիլի 4-ից գործող հիմնադրամի գլխավոր առաքելությունն է նպաստել Հայաստանի մարզերում սպորտի զարգացմանը և սպորտով զբաղվելու կարևորության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ հիմնադրամի խոշորագույն ծրագրերից է Արթիկի շրջանի Փանիկ գյուղում կառուցվող «ՆԱՎ» բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնը, որտեղ երեխաները մարզումներին զուգահեռ ստանալու են համապարփակ կրթություն։

Возможно, это изображение текст

Հիմնադրամն աջակցում է նաև պարասպորտով զբաղվող երեխաներին՝ տրամադրելով կրթաթոշակներ, և կազմակերպում է ծանրամարտի մրցաշարեր, որոնցից ամենասպասվածը դեկտեմբերի 6-ին կայանալիք «Avdalyan Legacy Cup» միջազգային մրցաշարն է՝ Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների հետ համատեղ։ Ավդալյանը հավելել է, որ նախատեսվում է մարզադպրոցներ ու ծանրամարտի մարզադահլիճներ կառուցել հատկապես սահմանամերձ գյուղերում, որտեղ առկա է մեծ ներուժ, սակայն չկան անհրաժեշտ պայմաններ։

Անդրադառնալով նոր ձևավորված գործընկերությանը՝ Նազիկ Ավդալյանը բարձր է գնահատել «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ի նման կայացած և հզոր ընկերությունների ներգրավվածությունը սպորտի ոլորտում։ Նա ընդգծել է, որ սպորտը երկրի համար ունի թե՛ դիվանագիտական, թե՛ տնտեսական մեծ նշանակություն և ծառայում է որպես «փափուկ ուժ», հետևաբար չափազանց կարևոր է գործարար աշխարհի մասնակցությունը ոլորտի զարգացմանը։ Շնորհակալություն հայտնելով ընկերությանը համատեղ ծրագիր սկսելու համար՝ նա շեշտել է, որ հայ ազգը ֆիզիկապես ուժեղ է և սպորտային, իսկ մեր մարզիկների հաջողությունները միջազգային ասպարեզում երկրի ամենաուժեղ կողմերից են։

«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանն իր հերթին նշել է, որ ընկերությունը, կարևորելով հասարակության մեջ մարզական, մշակութային և սոցիալական ծրագրերի զարգացումը, որոշել է աջակցել այս նախաձեռնությանը։ Համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆինանսական աջակցությամբ. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը պատրաստ է կիրառել դեղագործության ոլորտում իր 30-ամյա փորձը մարզիկների վերականգնման, ճիշտ սննդակարգի, սննդային հավելումների և բժշկադեղագիտական պատշաճ աջակցության ապահովման գործում, ինչը թույլ կտա նվազեցնել վնասվածքները և երկարաձգել մարզիկների կարիերան։

Մացակյանը սպորտը անվանել է «սոցիալական վերելակ»՝ ընդգծելով, որ մարզերում պայմանների բացակայության պատճառով երկրի սպորտային պոտենցիալի երկու երրորդը մնում է չօգտագործված։ Նա վստահություն է հայտնել, որ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ հնարավոր կլինի հասնել մեծ հաջողությունների։ Կողմերը այս համագործակցությանը մոտենում են երկարաժամկետ հեռանկարով՝ նպատակ ունենալով կյանքի կոչել նախանշված բոլոր մարզական, կրթական և առողջապահական ծրագրերը։

Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից «Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է «Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայանՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցԻրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումըԳլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում Գազ չի լինի հոկտեմբերի 9-ին 10:00-ից մինչև 18:00-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Ադրբեջանցին խոստովանել էր՝ եկել-հասել են Հայաստան, որ հայերի արյուն թափեն
Ամենադիտված