Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասել է Աբբասովը՝ հրապարակելով տեսանյութ:
Տղամարդը նշել է, 30 օրով ազատազրկվել է՝ Նախիջևանում աշխատանք խնդրելուց հետո, իսկ այժմ իրեն սպառնում են դատարանի կողմից կալանավորմամբ։ Քաղաքացին ասում է, որ Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցիչը քաղաքացիներին սպառնում է բանտարկությամբ: