Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Փոստի համաշխարհային օր, Ռումինիա ՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահպանների կորպուսի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։

1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը:

1932– ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևյանը։

1936-ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսյոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը: 

1943- ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:

1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:

1989- Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացել է Անատոլի Կաշպիրովսկու առաջին սեանսը:

1992-Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ:

2005- Մարզահամերգային համալիրը  5.7 միլիոն դոլլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել:

2006- հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ , IBO և IBF վարկածներով թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական  գոտին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին:

1992- թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը:

2007- Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստ»-ի հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:

2008- երեկոյան Մոսկվայի հարավ-արեւմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ: 

2010- Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ ապահովագրավճարը սահմանվել է 19-106 հազար դրամի սահմաններում:

2011– ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։

2017- Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից  մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն: 

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հադրութը գրավելու մասին, որը սակայն ժխտվել է որոշ աղբյուրների կողմից: Իրականում Հադրութը ադրբեջանցիները վերջնական գրավել են մեկ շաբաթ անց:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1201 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի  (17-րդ դարից Փարիզի Համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:

1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն:

1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել:

1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը:

1757 —ծնվել է ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող Կարլ 10-րդը:

1760 —Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից:

1780 —ձևավորվել է փոթորիկ, որը հայտնի է որպես 1780 թվականի Մեծ փոթորիկ, որը եղել է Ատլանտիկայի ամենամահացու  փոթորիկը և իր գոյության 10 օրվա ընթացքում բերել է 22 000 մարդու մահվան:

1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:

1831- սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:

1835 –ծնվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:

1874 —Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:

1857 —վախճանվել է ավստրացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչը:

1888- ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը:

1879– ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։

1906– ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։

1912- սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը:

1924 – վախճանվել է  ռուս գրող Վալերի Բրյուսովը: 

1940– ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոն Լենոնը։

1943 —Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան:

1959 —ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

 1962– Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

1967– ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոնը։

1967-վախճանվել է լատինոամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդատե Չե Գեվարան:

1967 –վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:

1974– ստեղծվել է Համաշարհային փոստային միությունը։

2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:

2008– մինչև 6150 կմ հեռավորությամբ  երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։

2010 –վախճանվել է  ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեն:

2017-վախճանվել է խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավար,  «բժշկող» Ալան Չումակը:

2019-սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության ակունք»։ 

2023 —սկսվել է Գազայի հատվածի բլոկադան Իսրայելի կողմից:

2025 – Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը խաղաղության պայմանագիր են կնքել, ավարտվել է պատերազմը Գազայում:

Կ.Խաչիկյան

Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայանՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցԻրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումըԳլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում Գազ չի լինի հոկտեմբերի 9-ին 10:00-ից մինչև 18:00-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Շիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Ղազախստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը Գորիսում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև տեխնիկական հանդիպում Ադրբեջանցին խոստովանել էր՝ եկել-հասել են Հայաստան, որ հայերի արյուն թափեն 2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակ Էն Քարսոնին Զովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավոր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ռադիոհաղորդավար․ «Վերջ տվեք դրան, Ուկրաինայի հետ պատերազմում ենք ձեր պատճառով, որովհետև գնում ու այդ աղբը մարդկանց գլուխն էիք լցնում»Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա ՌԴ-ն hարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երկու երթուղային ավտոբուսի. կան զnhեր Փորձագետ․ ինչո՞ւ են Փաշինյանին անհրաժեշտ հայաստանյան հանրաքվեի վերաբերյալ հարցումները
Ամենադիտված