Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես ուզում եմ. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես ուզում եմ: Այս մասին ասել է Դոնալդ Թրամփը Տեխաս նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներկայացնելով խաղաղապահ առաքելությունների գծով իր հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆֆին՝ Տեխաս նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս, ամերիկյան առաջնորդը հայտարարել է.
«Նա աշխատում է Իրանի հետ գործարքի վրա և շատ լավ է գլուխ հանում: Ես կարծում եմ, որ այդ գործարքն այնքան էլ այն չէ, ինչ ես ուզում, բայց Իրանը պատրաստ է մեզ առաջարկել ամեն ինչ, որպեսզի մենք չհրաժարվենք դրանից: Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա: Բայց նա հիանալի բանակցող է: Նա նաև հրաշալի մարդ է, և ես իրոք ընտրել եեմ նրան հենց այդ երկու որակների համար: Բոլորն են սիրում Սթիվեն Ուիտկոֆֆին: Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում»: