Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի՝ դեպքի վայրից հեռանալու վերաբերյալ լուրերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլում վերջին օրերին տարածված այն տեղեկատվության և հրապարակումների վերաբերյալ, թե քաղաքացին հանրային տրանսպորտում վնասել է մատը, ինչից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը իբր լքել է դեպքի վայրը՝ առանց որևէ օգնություն առաջարկելու, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանում։

«Սեպտեմբերի 24-ին թիվ 33 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում քաղաքացին վնասել է մատը։ Հենց քաղաքացու ներկայացմամբ էլ՝ նրա ձեռքը հայտնվել է ավտոբուսի դռան այն փակիչ-ծխնու հատվածում, որը դռները բացելիս դեպի ներս է ծալվում։

Դեպքը տեղի է ունեցել երթևեկության համեմատաբար ինտենսիվ ժամի ընթացքում։ Վարորդը, հաշվի առնելով երթևեկության պայմանները և ուղևորների քանակը, հայելու միջոցով ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել տեսնելու բոլոր ուղևորներին։ Վարորդը միայն լսել է ուղևորների կողմից դուռը փակելու հորդորը, ինչն անմիջապես կատարել է, ապա կանգառում կրկին բացել դուռը։ Այդ պահին վարորդը հայելու միջոցով տեսել է իջնող ուղևորին։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ վարորդը և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն միջադեպի մասին տեղեկացել են միայն ավելի ուշ՝ քաղաքացու ներկայացրած բողոքից հետո։ Տեղեկանալուց անմիջապես հետո ընկերության համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչները կապ են հաստատել քաղաքացու հետ և մինչ օրս գրեթե ամենօրյա ռեժիմով կապի մեջ են նրա հետ՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով և անհրաժեշտության դեպքում աջակցելու պատրաստակամությամբ։

Միաժամանակ ընկերությունը փորձել է պարզել դեպքի իրավական և ապահովագրական ընթացակարգը։ Մասնավորապես, ընկերության տեղեկություններով՝ բժշկական կենտրոնը, որտեղ դիմել է քաղաքացին, դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվություն չի փոխանցել, ինչի հետևանքով ապահովագրական պատահարի գրանցման համար անհրաժեշտ ընթացակարգը ժամանակին չի մեկնարկել։

Ինչ վերաբերում է քաղաքացու կողմից կատարված բժշկական և այլ ծախսերին, դրանց փոխհատուցման հարցը կարգավորվում է գործող ապահովագրական ընթացակարգով։ Եթե դեպքի մասին համապատասխան տեղեկատվությունը ժամանակին փոխանցված և ապահովագրական պատահարը գրանցված լիներ, այդ գործընթացը հնարավոր կլիներ սկսել համապատասխան կարգով։ Քանի որ միջադեպի պահին վարորդը տեղյակ չի եղել ուղևորի վնասվածքի մասին, անհրաժեշտ տվյալները նույն պահին չեն փոխանցվել ապահովագրական ընկերությանը։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բոլոր վարորդներին հստակ հրահանգավորված է հանրային տրանսպորտում ցանկացած միջադեպի դեպքում, այդ թվում՝ ուղևորի ինքնազգացողության վատացման պարագայում, կանգնեցնել տրանսպորտային միջոցի ընթացքը, տեղեկացնել ընկերության համապատասխան ստորաբաժանմանը և գործել ստացված հրահանգներին համապատասխան։

Անհրաժեշտության դեպքում վարորդը պարտավոր է օգտագործել ավտոբուսներում առկա առաջին բուժօգնության պարագաները, դիմել շտապօգնության ծառայություն, ինչպես նաև վերցնել ուղևորի կոնտակտային տվյալները՝ հետագա կապն ապահովելու համար։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ցավում է տեղի ունեցած միջադեպի համար և ուղևորին մաղթում է շուտափույթ ապաքինում։ Ընկերությունը շարունակում է կապի մեջ լինել քաղաքացու հետ և պատրաստ է իր իրավասությունների շրջանակում աջակցել իրավիճակի պատշաճ կարգավորմանը։

Միաժամանակ կոչ ենք անում հանրային քննարկումների ընթացքում առաջնորդվել բացառապես փաստերով և զերծ մնալ չճշտված կամ իրականությանը չհամապատասխանող այնպիսի ձևակերպումներից, որոնք կարող են թյուր պատկերացում ստեղծել ընկերության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ»,- հայտնել են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։

Հիշեցնենք, որ Երևանի 33 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի ուղևորի մատը մնացել է դռան արանքում ու վնասվել։ 

Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՎարդենյաց լեռնանցքում բուք էԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհը
Ամենադիտված