Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ․ ինչո՞ւ են Փաշինյանին անհրաժեշտ հայաստանյան հանրաքվեի վերաբերյալ հարցումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շվեյցարական Gallup International ընկերության տվյալներով Հայաստանում հարցվածների գրեթե 59%-ը համաձայն է, որ պետք է հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Մինչդեռ 34,4%-ը դեմ է արտահայտվել նման քվեարկության անցկացմանը, իսկ 6,9%-ը դժվարացել է պատասխանել։ Միաժամանակ, հարցվածների 29,4%-ն աջակցություն է հայտնել Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալուն, մինչդեռ 35,1%-ը կողմ է եղել ԵԱՏՄ-ից դուրս գալուն և ԵՄ-ին միանալուն։ Եվս 24,7%-ը հայտնել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ առնվազն 10,9%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցումն անցկացվել է հեռախոսային հարցազրույցների միջոցով սեպտեմբերի 22-ից 24-ն ընկած ժամանակահատվածում 1001 մարդու մասնակցությամբ, գրում է vfokuse.mail.ru–ն։

Ռուսաստանը նախկինում բազմիցս պնդել է Հայաստանում Եվրոպական միությանը միանալու գործընթացի մեկնարկի վերաբերյալ արտահերթ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ 2026 թվականի մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ ստորագրել են հայտարարություն, որում հստակ նշվել է նրանց աջակցությունը «Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությանը կապված Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը շարունակելու հարցի հետ»։ 

ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ Իգոր Շիշկինը vfokuse.mail.ru-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանի իշխանությունները խուսափում են հանրաքվեից, քանի որ դրա անցկացումը շատ ավելի բարդ և ռիսկային է, քան պարզապես հանրային կարծիքի հարցման տվյալների հրապարակումը։ «Հարցումներ իրականացնող գործակալությունները հանրային կարծիքը չափելու գործիքներ չեն: Դրանք զգալի չափով հասարակական կարծիքը ձևավորելու գործիք են և տրամադրում են այն արդյունքները, որոնք պահանջվում են տվյալ սոցիոլոգիական հարցումը պատվիրած հաճախորդների կողմից», - նշել է փորձագետը։

Նա նաև հավելել է, որ թեև բացառություններ լինում են, բայկց կոնկրետ այս դեպքում խոսքը աշխարհայացքի միտումնավոր ձևավորման մասին է։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրաքվե կնշանակեր, եթե վստահ լիներ, որ կարող է կեղծել արդյունքներն այնքան հեշտությամբ, որքան հաջողացրեց կեղծել վերջին ընտրությունները։ Այդ դեպքում նա այն կանցկացներ արագ և մեծ շուքով։ Սակայն նա չունի այդ վստահությունը։ Այս պահին նրան անհրաժեշտ է ամեն գնով խուսափել հանրաքվե նշանակելուց միաժամանակ կիրառելով քարոզչական հնարքներ, այն է պարբերաբար հրապարակել տվյալներ տարբեր հարցումներից, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը պատրաստ է ինտեգրվել Եվրոպական միությանը և խզել բոլոր կապերը ԵԱՏՄ-ի հետ», - ասել է փորձագետը։

Շիշկինն ընդգծել է, որ այս տեղեկատվության հիմնական թիրախային լսարանը հենց Հայաստանի բնակչությունն է, որին պետք է համոզել, թե իբր ԵԱՏՄ–ում մնաալուն կողմանիցները փոքրամասնություն են կազմում։ «Սա արվում է մարդկանց մոտ տպավորություն ստեղծելու համար, թե իրենց շրջապատող բոլորը կողմ են եվրոպական ինտեգրմանը, մինչդեռ միայն իրենք են դեմ։ Մարդիկ իրենց անհարմար են զգում փոքրամասնության մեջ լինելիս։ Նման հարցումները հաճախ պարունակում են կոնկրետ մանրամասն, որը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օգտին քվեարկողները ավելի կրթված և ֆինանսապես ապահովված քաղաքացիներն են։ Արդյունքում մարդը անմիջապես հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ այդ քայլին դեմ լինելը նշանակում է լինել անկիրթ, անհաջողակ», - բացատրել է փորձագետը անդրադառնալով գործող մեխանիզմներին։

Միաժամանակ, ըստ Շիշկինի, այս հրապարակումներն ուղղված են նաև Մոսկվային, որ «ցույց տան, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը պարզապես Փաշինյանի անձնական բացասական վերաբերմունքի արդյունքը չէ»։ «Իշխանությունների տրամաբանությամբ նման որոշմանը դեմ լինելը նշանակում է դեմ լինել ժողովրդին։ Կարելի է դեմ լինել Փաշինյանին, բայց չի կարելի դեմ լինել այն ժողովրդին, ում հետ մենք կապված ենք բարեկամության դարավոր պատմությամբ», - եզրափակել է փորձագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա ՌԴ-ն hարվածել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում երկու երթուղային ավտոբուսի. կան զnhեր Փորձագետ․ ինչո՞ւ են Փաշինյանին անհրաժեշտ հայաստանյան հանրաքվեի վերաբերյալ հարցումներըՀարավային Կորեան հետ է կանչել Ուկրաինայում իր դեսպանին Գեղարքունիքի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3,240 քմ մակերեսով 2 հողատարածք Դասալիքը փորձության է ենթարկում Երևան-Բաքու հարաբերություններըԳագիկ Սուրենյանը ներկայացրել է հանգստյան օրերին սպասվող եղանակը Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես ուզում եմ. Թրամփ «Ռեալ»-ն այլևս միանձնյա առաջատարը չէ. հայտնի են աշխարհի ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբները Երևանը մտադիր է ազգայնացնել Մոսկվային պատկանող ակտիվներըՓաշինյանի՝ Ռուսաստան սպասվող այցի հստակ ամսաթվերն առայժմ չկան. Պեսկով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանել է ուղևորի մատի վնասման և վարորդի՝ դեպքի վայրից հեռանալու վերաբերյալ լուրերը Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատել են, ոտքը՝ կրճատել Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ
Ամենադիտված