Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում քպական 49 տոկոսանոց «մեծամասնությունը» խորհրդարանում հերթական անգամ սադրեց քաշքշուկ ու ձեռնամարտ ընդդիմադիրների հետ: Դե, Փաշինյանի ու ՔՊ-ի՝ իշխանությունը վերցնելուց ի վեր նման քաշքշուկները սովորական են դարձել Հայաստանի խորհրդարանի ու ոչ միայն խորհրդարանի համար: Այսինքն, կարելի է ասել, որ փաշինյանական իշխանության դեպքում սա համակարգային ու կոնկրետ գործելակերպ է:

Հատկանշական պահ է այն, որ ադրբեջանական իշխանությունների, հենց Ալիևի ու նրա որոշակի ներկայացուցիչների հրապարակային վիրավորանքները, ծաղրական ակնարկներն ու բնորոշումները, սպառնալիքները Փաշինյանն ու նրա քպականները լուռումունջ կուլ են տալիս, ծպտուն չեն հանում: Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում, թշնամու առաջ «կուռկուռի ձագ» են դառնում, բայց, այ, Հայաստանի ընդդիմադիր գործիչներին տեսնելիս նույն այդ քպականները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, «առյուծ են կտրում», սկսում են «աքլորանալ», բղավում են, սպառնում, բռունցքներ թափահարում: Դա էլ միայն այն պատճառով, որ իրենց սադրած կռիվներում ապավինում են իրավապահներին, որ իրենց թիկունքը կպահեն: Հակառակ դեպքում, եթե իշխանություն չունենան, նրանցից որևէ մեկը չի համարձակվի ծպտուն անգամ հանել. քպականների «քաջության» ակունքը բացառապես իրավապահներն են:

Մեկ այլ հատկանշական պահ է նաև այն, որ իշխանությունը հանդես է գալիս որպես երկրի, հասարակության ներսում թշնամանք, ատելություն, չարություն, խմբային դիսկրիմինացիա գեներացնող ու սերմանող: Նման պայմաններում, ինչ-որ «իքս» պահի այդ չարությունն ու ատելությունը պետք է հանգեցնեին նման դրսևորումների:

Ինչ վերաբերում է կոնկրետ հոկտեմբերի 6-ին արձանագրված այլանդակությանը, ապա փորձենք հասկանալ, թե ինչ և ինչու կատարվեց իրականում: Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ձևավորած արհեստական օրակարգն էին բերել ԱԺ՝ Հայ առաքելական եկեղեցու վրա իրենց հարձակմանն ինչ-որ օրինականության տեսք հաղորդելու նպատակով ինչ-որ «քննիչ հանձնաժողով» ձևավորելու մասին օրինագծի տեսքով: Ընդդիմությունն, ի դեպ, խելամիտ վարվեց՝ արհամարհանքի ենթարկելով այդ «հանձնաժողովը» և հրաժարվելով նշված ֆարսին մասնակցելուց: Ավելին, ԱԺ նիստի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները շատ ավելի իրական և շատերին հուզող օրակարգով էին եկել դահլիճ: Այդ օրակարգի կետերից մեկը ԱԺ պատգամավորներին հերթական անգամ պարգևավճարելու հարցն է, մյուսը, որ շատ ավելի հնչեղ է, ադրբեջանական բանակի զինված ներկայացուցչի ներթափանցումն է ՀՀ տարածք, որը, դատելով առկա տեղեկություններից, բացի կրակոցները, նաև միառժամանակ պատանդ է վերցրել երեխաներին, ապա փորձել է կրակելով սպանել հայ կնոջը: Ակնհայտ է, որ մեծ ողբերգություն կարող էր լինել, եթե Շաքիի բնակչուհին ձեռքի տակ եղած առարկաներով ու դանակով չդիմեր ինքնապաշտպանության՝ իր զավակներին փրկելու համար:

Եվ ահա, փաշինյանական իշխանությունը, որ իմացել է ադրբեջանցի սահմանահատի մասին, բայց մի քանի օր շարունակ չի կարողացել իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով գտնել ու վնասազերծել զինված ու վտանգավոր թշնամուն, ամեն գնով փորձում է լղոզել այս թեման: Պատահական չէ, որ ՔՊ-ի քարոզչական սազանդարներն արդեն քանի օր է, ինչ լծվել են «խեղճ, մոլորված ադրբեջանական զինվորին» պաշտպանելուն: Ավելին, Փաշինյանը վերջին հարցազրույցում գրեթե ուղիղ կերպով նման տպավորություն թողնող արտահայտություններ արեց:

Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ուզում են ուշադրությունը շեղել այս թեմայից: Տեսեք, արդեն քանի օր է անցել կատարվածից, բայց ՀՀ իշխանություն համարվողներից չի լսվել որևէ խելամիտ բացատրություն, թե ինչպես ու ինչու է նման բան հնարավոր եղել: Փոխարենը՝ ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները:

Ի՞նչ անել: Ապահովել «շեղող տեսարան»: Ինչպես հոլիվուդյան սցենարիստները կասեին՝ «էքշըն է պետք»: Իսկ ՔՊ-ի «ձեռքի տակ», ինչպես նկատեցինք, արդեն մշտական «էքշընի» գործիք է դարձել ԱԺ-ում սադրանք հրահրելը, ապա քաշքշուկ սարքելը:

Բայց դա էլ է բնութագրական: Այն առումով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա քպականները չունեն որևէ խելամիտ փաստարկ, հակափաստարկ, չունեն ասելիք, հակառակ դեպքում բռունցքներ չէին թափահարի ու հայհոյախոսությամբ չէին փորձի գոնե ԱԺ միջանցքներում ինքնահաստատվել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ-ում տարկետում ստացած որոշ քաղաքացիների համար զորակոչի տարիքային շեմը կհասնի 32-ի Դատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ընկերության ապօրինի տիրապետումից վախճանվել է թատերագետ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Գևորգ Աբաջյանը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 08) Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․«Mercedes Sprinter» միկրոավտոբուսը կողաշրջվել է․ կան վիրավորներ Ո՞ր հասցեներում ջուր չի լինելու այսօր «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»Ժամկետի կրճատում. ի՞նչ փոփոխություններ կլինեն ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի ծրագրում. «Փաստ»Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ ԼավրովԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնԻրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Իրանը պшտերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Գազ չի լինելու հոկտեմբերի 8-ին և 9-ին Փաշինյանը Ռուսաստանի նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և բարեմաղթանքներ փոխանցել Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ
Ամենադիտված