Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականին

ՍՊՈՐՏ

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ 39-ամյա Լիոնել Մեսսին, պատրաստվում է անցկացնել իր հրաժեշտի հանդիպումը ազգային թիմի կազմում: Բուենոս Այրեսի լեգենդար «Մոնումենտալ» մարզադաշտում այս գիշեր կկայանա արգենտինացիների ընկերական հանդիպումը Բենինի ընտրանու հետ, որը կնշանավորի համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դարաշրջաններից մեկի ավարտը:

«Ինտեր Մայամիի» հարձակվողը, ով միջազգային կարիերան ավարտելու որոշումը կայացրել էր 2026 թվականի Աշխարհի առաջնությունից հետո, սոցիալական ցանցերում հուզիչ ուղերձով է դիմել իր երկրպագուներին.

«Եկավ այս պահը: Ես հեռանում եմ խաղաղ հոգով, քանի որ տվել եմ այն ամենը, ինչ կարող էի։ Երկար տարիներ այս մարզաշապիկն իմ երազանքն էր, իմ հպարտությունն ու կյանքը։ Շնորհակալ եմ ինձ այսքան ուժգին սիրելու և աջակցելու համար։ Դուք միշտ իմ սրտում կլինեք»,- ասել է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը adidas Football-ի հրապարակած տեսանյութում:

Մեսսին նաև Ինստագրամի իր էջում կիսվել է հավաքականի ճամբարում անցկացրած վերջին մարզման լուսանկարներով՝ մակագրելով. «Հատուկ պահեր, որոնք հաստատ կարոտելու եմ…»։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Բենինի դեմ խաղին մոտենում է հիանալի մարզավիճակում. այս միջազգային պատուհանի ընթացքում արգենտինացիներն արդեն հասցրել են խոշոր հաշվով ջախջախել Բոլիվիային (4:0) և Բուրկինա Ֆասոյին (7:0)։ Սակայն առաջիկա խաղը զուտ սպորտային իրադարձություն չէ. այն լինելու է մեգա-տոնախմբություն և պատմական էմոցիոնալ հրաժեշտ՝ նվիրված թիմի ավագի անկրկնելի ուղուն:

Մեսսին Արգենտինայի գլխավոր թիմում իր նորամուտը նշել է դեռևս 2005 թվականի օգոստոսին՝ Հունգարիայի դեմ ընկերական խաղում (2:1): Ավելի քան երկու տասնամյակ տևած ուղու ընթացքում նա դարձավ «Ալբիսելեստեի» բացարձակ ռեկորդակիր՝ բոլոր մրցաշարերում անցկացնելով 207 հանդիպում, խփելով 125 գոլ և կատարելով 67 արդյունավետ փոխանցում:

Թեև մեծահասակների հավաքականի կազմում նա երկար ժամանակ մնում էր առանց խոշոր տիտղոսների` զիջելով ԱԱ-2014-ի, ինչպես նաև Ամերիկայի գավաթի 2015 և 2016 թթ. եզրափակիչներում, կարիերայի երկրորդ հատվածում Մեսսին նվաճեց գրեթե հնարավոր ամեն ինչ: Նրա գլխավորությամբ Արգենտինան դարձավ Ամերիկայի գավաթի կրկնակի հաղթող (2021, 2024), նվաճեց Ֆինալիսիման (2022), հռչակվեց 2022 թվականի Աշխարհի չեմպիոն և դարձավ ԱՄՆ-ում կայացած 2026 թվականի Մունդիալի փոխչեմպիոն։

Արգենտինա-Բենին պատմական հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի երևանյան ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Հանդիպումը կսպասարկի չիլիացի մրցավար Ֆեռնանդո Վեխարը: Սա կլինի ավելին, քան պարզապես ֆուտբոլային հանդիպում. «Մոնումենտալ»-ը վերջին անգամ ոտքի կկանգնի՝ ծափահարելու իր պատմության մեծագույն լեգենդին:

Այսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»
Ամենադիտված