Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 99 տոկոսը այստեղ իրենց տուն ասվածը փոխանակել են հայերի տների հետ, մինչդեռ հայերի բացարձակ մեծ մասը զրկվել է ամեն ինչից: Այս մասին Ազգային ժողովի 2026թ. հոկտեմբերի 6-ի նիստում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Պարոն Ռուբինյան, ձեր այսօրվա բարեկրթությունը կտրեմ փաստերով, որ Ալիևը շատ չոգևորվի։

Սովետական Միությունում վերջին մարդահամարը անցկացվել է 1989 թվականին։ Այդ ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև բնակչության տեղաշարժեր էին գրանցվել։ Այնպես որ, ավելի ճշգրիտ պատկեր ունենալու համար հարկ է հենվել 1979 թվականի համամիութենական մարդահամարի տվյալների վրա։

Ի՞նչ են ասում թիվ-փաստերը։

Հայաստանում ապրում էր 160.841 ադրբեջանցի՝ ընդհանուր բնակչության 5.3 տոկոսը։ Ադրբեջանցիների 84.5 տոկոսը բնակվում էր գյուղական վայրերում՝ հիմնականում սահմանամերձ կամ խառը բնակեցված գոտիներում։ Որոշ թվով ադրբեջանցիներ կային Արարատի, Վարդենիսի, Մասիսի, Կապանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ղուկասյանի, Ամասիայի տարածքներում։ Երևանում ադրբեջանցիների թիվը խիստ փոքր էր՝ ընդամենը 0.7 տոկոս։

Նույն թվականին հայերի թիվը Ադրբեջանում՝ 475.486 էր։ Համեմատեք՝ 160.000 և 475.000։ Հայերը Ադրբեջանի բնակչության 7.9 տոկոսն էին։ Միայն մայրաքաղաք Բաքվում 215,807 հայ էր ապրում՝ 14.1 տոկոս։ Խոշոր հայկական համայնք կար Կիրովաբադ-Գանձակում, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում 125.000 հայ էր ապրում՝ մարզի բնակչության 75 տոկոսը։ Նաև՝ Սումգայիթում, Նախիջևանում, Շահումյանում, Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի շրջաններում։

Միջանկյալ նշեմ, որ այդ ժամանակ Հայաստանի բնակչության ընդհանուր թիվը 3,037,159 էր, Ադրբեջանինը՝ 6,026,515։ Այժմ Հայաստանում՝ մոտ 3 միլիոն, Ադրբեջանում՝ ըստ իրենց, 10 միլիոն։ Այս է պատկերը։ Եվ երբ այսօր Ադրբեջանը խոսում է իրենց՝ մեծ չակերտների մեջ հարազատ օջախներ վերադառնալու 300,000-ի մասին, մենք էլ խոսում ենք, պետք է խոսենք նույն կարգավիճակն ունեցող առնվազն 700,000-ի մասին։

Մի բան էլ՝ Հայաստանից մեկնած ադրբեջանցիների 99 տոկոսը այստեղ իրենց տուն ասվածը փոխանակել են հայերի տների հետ, մինչդեռ հայերի բացարձակ մեծ մասը զրկվել է ամեն ինչից։ Սա ևս կարող է պահանջ լինել։ Բայց ունենք այս իշխանությունը ու այս նվաստացման քաղաքականությունը։

Այնպես որ, երբ խոսում եք 1979 թվականի ինչ-որ քարտեզների մասին, մի մոռացեք նաև ժողովրդագրական այս պատկերը։ Սրանց հեռանալուց հետո այս թիվ-փաստերը գործելու են։ Հիմա ձեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա»,-նշել է նա: 

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Ամենադիտված