Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ «Ամպերա» ընկերությունն իրականացրել է հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ հանրային ընկալումները գնահատող հետազոտություններ, որոնց արդյունքները ցույց են տալիս, որ հարկային և մաքսային վարչարարության նկատմամբ հարկ վճարողների և տնտեսավարողների ընդհանուր վերաբերմունքը դրական է, իսկ վերջին տարիներին իրականացված բարեփոխումները՝ նկատելի։

ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկային վարչարարության վերաբերյալ հետազոտության համաձայն՝ հարկ վճարողների 55.1%-ը դրական է գնահատել վերջին երեք տարիներին իրականացված վարչարարության բարելավման միջոցառումները։

  • Վերաբերմունքի փոփոխություն․ Հարկ վճարողների 58.3%-ը (իսկ միջին բիզնեսի՝ 81.8%-ը) նշել է, որ վերջին մեկ տարում ՊԵԿ-ի վերաբերմունքը դրականորեն է փոխվել:

  • Կամավոր կարգապահություն․ Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք։ Միաժամանակ, 63.2%-ը վստահ է, որ բոլորի նկատմամբ կիրառվում է հավասար վերաբերմունք՝ նախորդ տարվա 45․3%-ի փոխարեն (ցուցանիշն աճել է 17.8 տոկոսային կետով): Այս գնահատականը փաստում է, որ hավասար և կանխատեսելի վարչարարությունը հարկային համակարգի նկատմամբ վստահության կարևոր նախապայման է։

  • Ռիսկահեն հսկողություն և կանխարգելում․ Հարկային ստուգումների ու ուսումնասիրությունների՝ ըստ ռիսկայնության չափանիշների գնահատման արդարացիությունն ու անկանխակալությունը դրական է գնահատել 75.3%-ը։ Հարկ վճարողների 76.0%-ը կարևորել է չկատարված հարկային պարտավորությունների վերաբերյալ ծանուցումներ ստանալու հնարավորությունը, ինչը վկայում է կանխարգելիչ և հարկ վճարողին աջակցող վարչարարության կարևորության մասին։

Մաքսային վարչարարության ոլորտում, ըստ հարցվածների, ևս արձանագրվել է դրական դինամիկա։ Տնտեսավարողների 73.8%-ը դրական է գնահատել մաքսային ձևակերպումների տևողության կրճատումը, ինչը ցույց է տալիս, որ իրականացված բարեփոխումների գործնական արդյունքներն արձանագրում է նաև գործարար հանրությունը։

  • Թվայնացում․ էլեկտրոնային ծառայությունների օգտակարությունը բարձր է գնահատել հարցվածների ավելի քան 66 %-ը։

  • Կոռուպցիոն ռիսկերի կանխարգելում․ հարցվածների 50.3%-ը մաքսային ծառայության գործունեությունը գնահատել է հիմնականում թափանցիկ, իսկ 59․3%-ը՝ ընդգծել է կառույցի հուսալիությունը։ Հարցման մասնակիցների 77.8%-ը նշել է, որ ՊԵԿ-ի կողմից կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման ուղղությամբ հետևողական քայլեր են իրականացվում։

  • Միասնական հաշվի ներդրում․ Հետազոտության համաձայն՝ տնտեսավարողների 79.7%-ը նպատակահարմար է համարում մաքսային վճարների իրականացման համար միասնական հաշվի ներդրումը։ Սա ևս մեկ կարևոր ազդակ է՝ մաքսային գործընթացներն առավել պարզ և հարմարավետ դարձնելու անհրաժեշտության մասին։

Բարելավման ուղղություններ․ հետազոտությունների արդյունքները վկայում են հարկային և մաքսային բարեփոխումների շարունակականության անհրաժեշտության մասին՝ վարչարարությունը պարզեցնելու, թվային ծառայությունների որակը բարձրացնելու, հարկ վճարողների հետ հաղորդակցությունն ու հետադարձ կապը բարելավելու, մաքսային գործընթացներն առավել արագ, հասանելի և կանխատեսելի դարձնելու, ինչպես նաև գործընկերային հարաբերություններն ամրապնդելու նպատակով։

ՊԵԿ-ը շնորհակալություն է հայտնում հետազոտություններին մասնակցած բոլոր հարկ վճարողներին և տնտեսավարողներին։ Ձեր մասնակցությունն ու ներկայացված դիտարկումները կարևոր նշանակություն ունեն հարկային և մաքսային վարչարարության հետագա բարեփոխումների մշակման և պահանջներին համահունչ լուծումների ձևավորման համար։

Հետազոտությունների արդյունքներն ամփոփող զեկույցներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով․ Հարկային, Մաքսային։

Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առևտրային նավերի վրա Հետախուզությունը տեղեկություններ է ստացել Ռուսաստանի կողմից զանգվածային հարվածի նախապատրաստման մասին. Զելենսկի Հարցվածների 81%-ը հարկերի ազնիվ վճարումը դիտարկում է որպես քաղաքացիական պարտք. ՊԵԿ Գազ չի լինի մինչեւ 19:00-ն ԵՄ երկրներում գազի գների աճը տարվա սկզբից կազմել է 140 տոկոս. Ֆոն դեր Լայեն Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է ՔՊ-ն 62 կողմ ձայնով հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը Բայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Վարդան Ղուկասյանն արդարացվել է խnւլիգանության մեղադրանքով. փաստաբան Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը էապես չի փոխվի Արդյո՞ք Ռուսաստանը «գազային ապոկալիպսիս» է նախապատրաստում Հայաստանի համար. Երևանը գիտակցում է իր եվրոպական ընտրության գինըՍտամբուլում 15-ամյա աղջիկը դանակnվ վիրավnրել է մեկ այլ դպրոցի մի քանի աշակերտուհու Հայաստանում բենզինի գները բարձրանում են Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման պատճառովՀասկացանք Փաշինյանի քավորն եք, չեմ հիշում միջադեպ, որի հրահրողը դուք չլինեք. Գրիգորյանը՝ Ղալումյանին Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Շատ հպարտ եմ իմ տղաներով, ուզում եմ հայավարի ասել՝ իրենց ցավը տանեմ. Եղիշե Մելիքյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվելՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Հայաստանի աշխարհաքաղաքական «Կիկոսը». Փաշինյանը կրկին փրկում է իրեն, բայց ​​Ռուսաստանի օգնությամբԱրտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Լեզվակռիվ ու քաշքշnւկ` ԱԺ նիստերի դահլիճում «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ռուսաստանի Տվեր քաղաքում սպանվել է «Արիոն» ընկերության գլխավոր տնօրեն, մարզի հայ համայնքի ղեկավար Հարություն Թունյանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 06)«Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»«Ժողովուրդ». ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»«Ժողովուրդ». Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել Ազգերի լիգա. Չեռնոգորիան ու Հայաստանը չպարզեցին հաղթողին` 0-0 «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են սկսվել. Ինչի՞ց է դժգոհ Նավասարդ արք. Կճոյանը «Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել Երևանի երեխայի խնամքի կենտրոն» «Հրապարակ»․ Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում «Իրավունք». «Չթպրտա եւ ոչ ոք». Ինչու են Միքաելյանի մտերիմները հայտնվել թիրախում «Ժողովուրդ». Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»
Ամենադիտված