Քաղաքագետ. «Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները վատթարանում են»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՄեր երկիրը հարգում է Երևանի ընտրությունը, սակայն իրեն իրավունք է վերապահում փոխել իր տնտեսական մոտեցումը։
Նման կարծիք է govoritmoskva.ru–ին տված հարցազրույցում հայտնել Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները անկման փուլում են։ Այստեղ պետք չէ երևակայել. հարաբերություններն անկասկած վատթարանում են։ Հայաստանն ընտրում է դեպի Արևմուտք տանող ուղին ճիշտ համարելով իր գործողություններն ավելի սերտորեն համակարգել ԵՄ-ի, քան ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ։ Ի վերջո, սակայն, դա ազատ երկրի ազատ ընտրությունն է։ Դա նշանակում է, որ ապագայում նրանց աշխարհայացքը լինելու է հենց այդպիսին. նրանք գոյություն կունենան և կկառուցեն Հայաստանի ապագան այդ շրջանակներում։ Ռուսաստանը միշտ հարգում է ցանկացած երկրի ժողովրդի կատարած ընտրությունը։ Հիմա Ռուսաստանը պարզապես ելնում է կատարված ընտրությունից։ Եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Արևմուտք, ապա Ռուսաստանը համապատասխանաբար կփոխի իր տնտեսական մոտեցումը այդ երկրի նկատմամբ»,– բացատրել է Սոլոննիկովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am