«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետ
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնան» ակտիվ աշխատանքներ է տանում միանգամից մի քանի ֆուտբոլիստի թիմում պահպանելու ուղղությամբ: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» մտադիր են երկարաժամկետ համագործակցություն ապահովել երեք խաղացողի՝ պաշտպան Չավի Էսպարտի, կիսապաշտպան Մարկ Բեռնալի և հարձակվող Ռաֆինյա Դիասի հետ: Նշվում է, որ վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստներն արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել նոր համաձայնագրեր կնքել կատալոնական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» տպավորիչ մեկնարկ է գրանցել Իսպանիայի ընթացիկ առաջնությունում: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը յոթ անընդմեջ հաղթանակ է տոնել՝ դառնալով 31 գոլի հեղինակ: