Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպայի խորհրդարանական ասամբլեայի (ԵԽԽՎ) պատվիրակ Դամիեն Կոտյեի հրապարակած աղմկահարույց զեկույցը, չնայած իր փափուկ ու դիվանագիտական ձևակերպումներին, ըստ էության բացահայտեց այն ապօրինությունների շղթան, որոնց պայմաններում ընթացել են վերջին ընտրական գործընթացները:

Փաստաթղթում արձանագրված իրողությունները հստակ ցույց են տալիս, որ ընտրությունները կազմակերպվել են վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրողներին ուղղակիորեն կաշառելու փորձերի և ընդդիմադիր դաշտի նկատմամբ կիրառված լայնամասշտաբ ճնշումների ֆոնին: Հավելենք նաև, որ այս ընտրարշավի հիմնական առանձնահատկությունն այն էր, որ իշխանական մեքենան դեռ նախընտրական փուլի մեկնարկից առաջ էր դիմել ծայրահեղ քայլերի։ Դեռ ընտրություններից առաջ ապօրինաբար կալանավորվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Սրանից հետո իշխանություններն իրենց ողջ արսենալն ու պատժիչ մեքենան ուղղեցին կուսակցական ակտիվի դեմ. առանցքային տարածքային կառույցների ղեկավարները, հարյուրավոր ակտիվիստներն ու քարոզարշավը կազմակերպող հիմնական դերակատարները զանգվածաբար ենթարկվեցին խուզարկությունների, ձերբակալությունների, տնային կալանքների ու բանտարկությունների։ Նպատակը մեկն էր՝ կազմալուծել կուսակցության նախընտրական ապարատն ու խաթարել քարոզարշավի բնականոն ընթացքը։ Սակայն անգամ առաջնորդի բանտարկության, կառույցների չեզոքացման և պետական մեքենայի աննախադեպ ճնշման պայմաններում «Ուժեղ Հայաստանին» հաջողվեց արձանագրել խոշոր ու պատկառելի արդյունքներ՝ հավաքելով զանգվածային քվեներ։

Զեկույցում առանձնահատուկ տեղ է հատկացված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (ԲՀԿ) խորհրդարանից դուրս թողնելու գործընթացին։ ԲՀԿ-ն իրականում հաղթահարել էր անցողիկ շեմը և երաշխավորված անցնում էր խորհրդարան, սակայն մի շարք ընտրատեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչելու միջոցով նրա ցուցանիշը արհեստականորեն հասցվեց 3,99 %-ի։ Ընտրական սահմանադրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, նման իրավիճակում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր էր նշանակել վերաքվեարկություն։ Սակայն ԿԸՀ-ն շրջանցեց օրենքի պահանջը։

Այս վարքագիծը պատահական չէր, քանի որ ԵԽԽՎ դիտորդները հատուկ արձանագրել են ընտրական ապարատի քաղաքականացվածությունը:

Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները համալրված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ սերտորեն փոխկապակցված անձանցով, իսկ ԿԸՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է ՔՊ հիմնադիր անդամ Վահագն Հովակիմյանը։ Բացի այդ, իշխանությունը լայնորեն կիրառել է «սոցիալական կաշառքի» մեխանիզմը։ Ընտրություններից անմիջապես առաջ հայտարարված թոշակների բարձրացումը, առողջապահական ապահովագրական ծրագրերն ու սոցիալական փաթեթները դիտորդների կողմից որակվել են որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ընտրողների քվեները գնելու փորձեր։

Ամփոփելով՝ ԵԽԽՎ զեկույցում շարադրված փաստերի և դրա վերջում տրված «ընդհանուր առմամբ դրական» եզրակացության միջև առկա է ակնհայտ դիսոնանս։ Իսկ գլխավոր արձանագրումն այն է, որ իշխանական ողջ ապարատի, ուժայինների ու տոտալ ճնշումների պայմաններում ընդդիմադիր ճակատը կարողացավ այնպես անել, որ իշխանություններն այդպես էլ չկարողացան կորզել բացարձակ հաղթանակ և, ըստ էության, չհաղթահարեցին նույնիսկ 50 %-ի շեմը։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում քաղաքական այս ամբողջ պատկերի արդյունքում։ Ռուսաստանը պետական մակարդակով, ըստ էության, չի ճանաչել ընտրությունների արդյունքները և չի շնորհավորել «Քաղաքացիական պայմանագրի» այդ, այսպես կոչված, «հաղթանակը»։ Մյուս կողմից, չնայած արևմտյան մի շարք առաջնորդներ սկզբում շտապեցին շնորհավորել ու ընդունել արդյունքները, Եվրոպան աստիճանաբար սկսել է հրապարակել զեկույցներ ու հայտարարություններ, որոնք լուրջ կասկածի տակ են առնում ընտրությունների լեգիտիմությունը։ Ակնհայտ է, որ առաջիկայում քաղաքական ճնշումների, ապօրինի կալանավորումների ու բանտարկությունների թեմաները տարբեր միջազգային խողովակներով դառնալու են քննության առարկա։

Փաշինյանն ու իր թիմը գնալով ավելի խորն են խրվում աշխարհաքաղաքական ու ներքաղաքական փակուղու մեջ. մի կողմից՝ Ռուսաստանի հետ օրեցօր սպառվող ու վատթարացող հարաբերություններ, մյուս կողմից՝ Եվրոպայում նրանց նկատմամբ աստիճանաբար աճող անվստահություն, և որ ամենակարևորն է՝ ներքին լեգիտիմության իսպառ բացակայություն՝ պետական լծակների ու բռնությունների միջոցով վերարտադրվելու պատճառով։ Գործող վարչախումբը փաստացի կորցրել է իշխանության լեգիտիմության բոլոր աղբյուրները՝ թե՛ ներքին (ժողովրդի աջակցություն), թե՛ արտաքին (աշխարհաքաղաքական հիմնական կենտրոններ): Սա վկայում է, որ առաջիկա քաղաքական գործընթացներում ծանրակշիռ ու լուրջ միավորները լիովին ընդունակ են վերցնելու օդից կախված այս իշխանությունն ու երկրում իրականացնելու արմատական փոփոխություններ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԿիևի վարչակարգն է սկսել hարվածել ՌԴ խաղաղ ենթակառուցվածքներին, իսկ մեր ԶՈւ-ն այժմ հատուցում է դրա համար. Պեսկով ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը Երկու նավաստի զոհվել են, 11-ը՝ փրկվել։ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Ուկրաինան գործնականում չունի լոկոմոտիվի պաշարներ․ նախարար Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած վիճակում են Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան«Նորից կխփեի, դանակը կոտրվեց». Անի Ավետիսյանին 3 ծանր վիրահատություն է սպասվում, ոտքը 8 սմ–ով կարճանալու է. պատմում է քույրը Վրաստանում՝ դեպի «Վերին Լարս» տանող ճանապարհին, կառուցվում է կամարակապ կամուրջ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Իսրայելցի ֆուտբոլիստը մեղադրվում է Իռլանդիայի հավաքականի մարզչի վրա թքելnւ մեջ Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Գազ չի լինի հոկտեմբերի 6-ին 10:00-ից մինչև 19:00-ն․ հասցեներ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախnտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շերիդանա լիկյոր«Հայաստանը կորցրել է հազարավոր տոննաներ քաղցրահամ ջրի իշխանի արտահանման հնարավորությունը»Ինքնաuպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»
Ամենադիտված