Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նորից կխփեի, դանակը կոտրվեց». Անի Ավետիսյանին 3 ծանր վիրահատություն է սպասվում, ոտքը 8 սմ–ով կարճանալու է. պատմում է քույրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս պահին բժիշկն ասել է, որ վիճակը լավ է, ցավեր է ունեցել, ցավազրկողներ են տալիս, սպասում ենք, թե երբ վիրահատությունները տեղի կունենան։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի քույրը՝ Արփի Ավետիսյանը։

Նրա խոսքով, դեռ երեք բարդ վիրահատություն է սպասվում. «Պլաստիկ պետք է հավաքվի ոտքը, ութ սմ ոսկորը հեռացված է, այդ փշրված ոսկորն են հեռացրել, մաքրել են, որ ինֆեկցիա չտարածվի։ Բեկորներն ու այդ փշրանքներն են հեռացրել։ Բժիշկ ասաց, որ երկու բուռ մենակ դրանք ենք հեռացրել, ու զարմանալի է, թե ինչ զենք է եղել, որ այսքան վնաս է հասցրել։

Ծունկն էլ է վնասված, ջիլերն է, ասաց՝ առանձնացված է ծունկը, այդ վիրահատությունը թողնում ենք վերջում, հիմա կարևորը ոտքը փրկելն է, դրա մասին ենք այս պահին մտածում։ Դեռ տեղյակ չենք, թե վիրահատությունը երբ կլինի, սպասում են մի քիչ կայունանա վիճակը։

Բժիշկն ասաց, որ 8 ամիս հետո նորից վիրահատություն է լինելու, ոտքը 8 սանտիմետրով կարճանալու է։ Այնքան վնասված է, որ կարող էր 14 սմ լիներ։ Ասաց, որ սարքերով ոտքը վիրահատում են, որ գա հավասարվի մյուս ոտքին»,–ասաց նա՝ հավելելով, որ քրոջ գիտակցությունը տեղն է։

Արփի Ավետիսյանի խոսքով, երեկ ու այսօր քրոջը տեսակցել են ամուսինը, երեխաները, մայրն ու մորաքույրը, ինչը չի տեսակցել։

«Նորից նույնն է պատմում, որ դրանից նորից վատանում է։ Ասում է՝ նորից կխփեի, դանակը կոտրվեց։

Երեխաները շատ վատ վիճակում են, աղջիկը մեր տանն է, տղաները ծնողներիս տանն է։ Գիշերները աղջիկը չի քնում, լացում է, վիդեոները, որ նայում ենք, ձայներից լացում է։ Շատ վատ է երեխեքի վիճակը։ Իրենք էլ են այդ դրվագները հիշում, իրենք ներկա են եղել։ Աղջիկը 12 տարեկան է, տղան՝ 15 տարեկան։ Տղայի ձեռքը վիրահատված է, ամուսինը խնդրել է, որ շուտ դուրս գրեն, որ գա Երևան, մորը տեսնի։ Դաստակի հատվածը կոտրված է, ճկույթի մասը երկաթով հավաքված է, երկու մատը ճկույթի հետ գիպսի մեջ է։

Ես երեխաներին հարցրել եմ՝ ինչ է եղել մինչև մոր գալը։ Ասեց՝ մորքուր, ապերի շորերն էր հագել։ Երբ արդեն հեռախոսները վերցրել է, այդ ընթացքում ասում է՝ զենքը պահած, դռան մոտ կանգնած արդեն իր շորերն էր ուզում հագնել։ Ասում է՝ իրենց լեզվով գոռգոռում էր, ինչ–որ բաներ էր ասում»։

Հարցին՝ քանի՞ օր տանը մարդ չի եղել, Արփի Ավետիսյանը պատասխանեց, որ սովորաբար երեխաները դպրոցից գալիս են տուն, հետո հայրը տանում է Սիսիան, այնտեղ են ապրում, սակայն դրա նախորդ օրը ծնողական ժողով է եղել, հայրը հենց դպրոցից երեխաներին վերցրել տարել է, տուն չեն մտել։ Այսինքն հնարավոր է, որ այդ ժամանակ արդեն ադրբեջանցին իրենց տանն է եղել։

«Երեխաները, որ մտնում են տուն, դարպասը ներսից փակել են։ Այդ ժամանակ, որ տեսել են ապակին կոտրված է, զանգել են մայրիկին, ասել են, որ կոտրված է ապակին։ Երբ ներս են մտել, այդ պահին արդեն զենքով դիվանի վրա պառկած է եղել։ Այդ պահին հեռախոսը միացված է եղել, երեխեքը բղավել են, հետո նոր հեռախոսները վերցրել է ձեռքներից։ Քույրս ասում է՝ զանգում եմ, չեն պատասխանում։ Մինչև իր հասնելը, քույրս զանգել է ոստիկանություն, ասել է՝ երեխես գոռում էր, հասեք երեխեքիս փրկեք, մինչև ես հասնեմ։

Մորաքույրս այդ գյուղում է բնակվում, քույրս իրեն էլ է զանգել, ասել է՝ խնդրում եմ հասի աղջկաս վնաս չտան, մինչև հասնեմ։ Մորաքույրս էլ մինչև հասել է, եղած, վերջացած է եղել»։ Հարցին՝ գյուղի բնակիչներն իմացե՞լ են, որ նման վտանգ կա՝ հաշվի առնելով, որ մի քանի օր առաջ է ադրբեջանցի զինծառայողը լքել իր զորամասը, Արփի Ավետիսյանն արձագանքեց. «Ոչ, չեն իմացել։ Եթե քույրս տեղյակ լիներ, ո՞նց կթողեր իր երեխաները մենակ տուն գնան։ Ոչ ոք ասած չի եղել։

Գյուղապետն ասում է՝ կրունկի վնասվածք է, բայց ասենք տեսանյութում լավ երևում է, թե մասն է վնասվածքը։ Թեթև է ներկայացնում ազդրի բազմաբեկորային կոտրվածք, փշրված ոսկորները հեռացված, ջիլերը կտրված, ու այդպես թեթև էր ներկայացնում»։

Արփի Ավետսյանը կարծում է, որ ադրբեջանցի զինծառայողին բաց կթողնեն. «Որ չեն հետաքրքրվում, լուրջ չեն վերաբերվում այս ամեն ինչին, թեթև ներկայացնում են կրունկի վնասվածք, դե պարզ է, որ այդպես հեշտ էլ կթողնեն, գնա»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք էր գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել կրակոցներ:

Կրակոցի հետևանքով վիրավորում էր ստացել 1987 թվականին ծնված Արփի Ավետիսյանը:

Այնուհետև, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել էր փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել էր Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում:

Շաքիում արձանագրված դեպքով քրեական օրենսգրքի 5 հոդվածներով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նա կալանավորվել է երկու ամսով։

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը NEWS.am—ին պատմել է, որ ադրբեջանցի զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները: Իսկ երբ նա ցանկացել է վերալիցքավորել ինքնաձիգը, հայ կինը դանակով հարվածներ է հասցրել նրան։ Երբ մայրն ուշաթափվել է, որդին է բռունքով հարվածել ադրբեջանցի զինծառայողի գլխին, որի հետևանքով էլ կոտրվածք է ստացել դաստակի հատվածում։

Ուկրաինան գործնականում չունի լոկոմոտիվի պաշարներ․ նախարար Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած վիճակում են Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆ Ադրբեջանցին ցուցմունք է տվել. բուժօգնություն է ստանում, վնասվածքներ ունի. Արմեն Խաչատրյան«Նորից կխփեի, դանակը կոտրվեց». Անի Ավետիսյանին 3 ծանր վիրահատություն է սպասվում, ոտքը 8 սմ–ով կարճանալու է. պատմում է քույրը Վրաստանում՝ դեպի «Վերին Լարս» տանող ճանապարհին, կառուցվում է կամարակապ կամուրջ Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Իսրայելցի ֆուտբոլիստը մեղադրվում է Իռլանդիայի հավաքականի մարզչի վրա թքելnւ մեջ Տնից վազեցինք, տեսանք՝ մոպեդով վրաերթի է ենթարկվել. Այնթապում հրաժեշտ են տալիս 14-ամյա աղջկան Կասեցվել է «Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած կնոջը Ադրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Գազ չի լինի հոկտեմբերի 6-ին 10:00-ից մինչև 19:00-ն․ հասցեներ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ծխախnտի վաճառքի խախտումներ են հայտնաբերվել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շերիդանա լիկյոր«Հայաստանը կորցրել է հազարավոր տոննաներ քաղցրահամ ջրի իշխանի արտահանման հնարավորությունը»Ինքնաuպան եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը Գարեգին Բ-ի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ադրբեջանցուն վնասազերծած Անի Ավետիսյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքներըԱզատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 05)ՌԴ ԶՈւ–ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը
Ամենադիտված