Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը կանգնած է քաղաքացիություն շնորհելու գործընթացում լուրջ փոփոխությունների շեմին։ Վերանայվում է հայկական ծագում ունեցող անձանց համար անձնագիր ստանալու պարզեցված կարգը. իշխանություններն առաջարկում են ներդնել բնակության վայրի պարտադիր պահանջ։ Այս նախաձեռնությունն արդեն իսկ լայն հանրային քննարկումների տեղիք է տվել, գրում է dw.com–ը։

Իշխանությունների ծրագիրը հավակնոտ է։ Օրենսդրական առաջարկվող փոփոխությունների համաձայն հայկական անձնագիր ստանալու ճանապարհը զգալիորեն կերկարի։ Արտերկրում բնակվող հայերը նախկինում կարող էին օգտվել պարզեցված ընթացակարգից՝ առանց երկիր այցելելու անհրաժեշտության, այժմ նրանցից պահանջվելու է օրինական հիմքերով բնակվել Հայաստանում։

Հարկ է նշել, որ քաղաքացիության կանոնների այս վերանայումն առաջին քայլը չէ այս ուղղությամբ։ Մի քանի ամիս առաջ իշխանությունները հաստատեցին ընտրական իրավունքի սահմանափակումներ սահմանելով խիստ շեմ. խորհրդարանական ընտրություններին և հանրաքվեներին քվեարկելու իրավունքը վերապահվեց միայն այն քաղաքացիներին, ովքեր նախորդ երկու տարիների ընթացքում փաստացի բնակվել էին Հայաստանում առնվազն 366 օր։ Այս օրենսդրական փոփոխությունները Երևանի ուղղակի արձագանքն էին արտերկրից (հիմնականում Ռուսաստանից) ընտրողների կազմակերպված տեղափոխման մասին հաղորդումներին։ Փոփոխությունների նախաձեռնողները ձգտում էին կանխել «ավտոբուսային քվեարկության» պրակտիկան, երբ երկրում չբնակվող և առօրյա իրողություններից կտրված անձինք կարող էին ուղղակիորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ 

Կառավարությունում փորձել են բացատրել հայկական քաղաքացիության հայեցակարգի փոփոխությունը: «Մենք մեզ անընդհատ հարց ենք տալիս, արդյոք ցանկանո՞ւմ ենք մեծ թվով քաղաքացիներ, թե՞ ցանկանում ենք բարձր որակի քաղաքացիներ», - dw.com-ին տված մեկնաբանությունում նշել է ՆԳ նախարարի տեղակալը։ Թեև dw.com-ին չի հաջողվել այս թեմայի շուրջ զրուցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օրենսդիրների հետ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս մանրամասն և իրեն բնորոշ անկեղծությամբ խոսել է սփյուռքի հետ հարաբերությունների մոդելը փոխելու մասին։ Նա ազդարարել է հովանավորչական (պատերնալիստական) հարաբերությունների հին մոդելից հրաժարվելու մասին։ Վարչապետը հայտարարել է «տվողի և խնդրողի» դինամիկայից դեպի զարգացմանն ու ներդրումներին միտված ինստիտուցիոնալ գործընկերություն անցնելու անհրաժեշտության մասին։ Ընթացիկ բարեփոխումները վերանայում են այն համակարգը, որը գործում էր 2007 թվականի փետրվարից։ Հենց այն ժամանակ խորհրդարանը թույլատրեց քաղաքացիներին ունենալ երկրորդ անձնագիր և հնարավորություն տվեց սփյուռքի ներկայացուցիչներին ազատորեն և ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ստանալ հանրապետության քաղաքացիություն. այս քայլը վկայում էր սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կապերի ամրապնդման մասին։

Կառավարության քննադատները խստորեն են դատապարտում այս նոր նախաձեռնությունը։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կարծում է, որ քաղաքացիության «որակի» մասին խոսակցությունները քողարկում են հայ ազգի հետ պետության կապերը խզելու ձգտումը։ Մեղադրելով գործող իշխանություններին «ազգային միասնությունը խարխլելու» մեջ քաղաքական գործիչը վկայակոչել է վերջին շրջանի մի օրինակ ցույց տալու երկքաղաքացիության համակարգի կարևորությունը։ Նա նշել է, որ Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ այդ մեխանիզմը ծառայել է որպես «փրկօղակ» հնարավորություն տալով հազարավոր սիրիահայերի արագ տեղափոխվել և հաստատվել Հայաստանում։

«Իրականում այս կառավարության գաղափարախոսությունը հիմնված է հետևյալի վրա. խզել Հայաստանի կապերը սփյուռքի հետ փորձելով կառավարել բնակչությանը մանիպուլյատիվ քաղաքականության և սպառողական մտածելակերպի միջոցով», - dw.com–ին ասել է պատգամավորը։

Փորձագետները ավելի զգուշավոր տեսակետներ են հայտնում։ Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանը անձնագրերի տրամադրման գործընթացը բարդացնելու քայլը պայմանավորում է ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին գործոններով։ «Իշխանությունները նպատակ ունեն համակարգված կերպով հեռու պահել սփյուռքին քաղաքական գործընթացներին մասնակցելուց, քանի որ անհնար է նրանց նկատմամբ կիրառել ազդեցության այն նույն լծակները, որոնք գործում են երկրի ներսում», - բացատրել է նա dw.com–ին։ Միաժամանակ, փորձագետն ընդգծել է Երևանի խիստ զգայունությունը հարևան Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումների նկատմամբ. նա համոզված է, որ այդ երկրները շահագրգռված են մասնատել հայկական աշխարհը և խախտել միասնության ավանդական մոդելը։

Իր հերթին, վերլուծաբան Բորիս Նավասարդյանը մատնանշել է երկրի ղեկավարության զուտ ներքաղաքական հաշվարկները։ Նրա տեսանկյունից Հայաստանի իշխանությունները ձգտում են առավելագույնս համախմբել կառավարելի ներքին ընտրազանգվածը չեզոքացնելով «իշխող կուսակցության գաղափարախոսությանը չենթարկվողների ազդեցությունը»։ «Պառակտում է ձևավորվում երկրի ներսում ապրող հայերի և արտերկրում գտնվողների միջև։ Արդյունքում պետությունը ռիսկի է դիմում կորցնել ազգային համախմբման հզոր ռեսուրսը»,– ասել է նա: 

Քաղաքացիական հասարակությունը նույնպես այս զարգացումները դիտարկում է որպես հասարակությունը «ներքին» և «արտաքին» հատվածների բաժանելու փորձ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը dw.com–ին տված հարցազրույցում նշել է, որ երկրի ղեկավարությունը փաստացի թշնամի է հռչակել սփյուռքը վերջինիս ամենաարմատական ​​թևի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունների պատճառով»։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ նոր սահմանափակումների հետ կապված հիմնական խնդիրը դրանց անխտիր բնույթն է. «Փորձելով թիրախավորել կոնկրետ կազմակերպությունների, որոնց հետ տարաձայնություններ ունեն, իշխանությունները վերջնարդյունքում ազդում են ամբողջ սփյուռքի վրա հարված հասցնելով այն հայրենակիցներին»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքներըԱզատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 05)ՌԴ ԶՈւ–ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)
Ամենադիտված