Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Իլհամ Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են:

Երկու օր առաջ՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի բռնապետ ղեկավար Իլհամ Ալիևը հերթական հայատյաց ու իր ագրեսիվ երազանքները արտահայտող ելույթն ունեցավ իշխող Յենի Ազերբայջան կուսակցության 8-րդ համաժողովի ժամանակ։ Իբր ներկուսակցական հարցերին նվիրված այս ելույթում նա Հայաստան ու հայեր բառերը հիշատակել է 26 անգամ։ Երկու անգամ կիրառել է իր կողմից շատ սիրված թշնամի տերմինը։ Մեկ դրվագում, որը նաև տեսանյութի տեսքով տեղադրել էր իր X-ի հարթակում, խոսում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի վերաբերյալ իր ագրեսիվ ֆանտազիաների մասին։

Եթե տուրք տայինք հույզերին, ապա այսօր Երևանի կենտրոնում, ամենայն հավանականությամբ, կկանգնեցվեր Հաղթանակի երրորդ կամարը, բառացի ասել է Ալիևը։ Ինձ համար սա ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն է իր չիրագործված զավթողական հույզերի մասին, որոնք այսօր կազմում են Ադրբեջանի հանրակրթական ուսուցման մասը։

Սա էլ մի կողմ։ Մի դրվագում Ալիևը անում է մի արտահայտություն, որը շատ տիպիկ է նացիստական ենթատեքստի ու Ցեղասպանության նախապատրաստման համար։ Բառացի մեջբերում եմ ելույթի այդ հատվածը․ Մեր ժողովուրդը բախվեց հայերի ապերախտությանը։ Այսինքն՝ ավագ սերունդը, հավանաբար, լավ է հիշում նրանց քաղցր խոսքերը, ի պատիվ մեզ բարձրացված կենացները, ադրբեջաներենով նրանց սահուն խոսքը և նույնիսկ նամազ կատարելը։

Ի՞նչ եղավ արդյունքը։ Նրանք տեսան, որ մենք մի փոքր թուլացել ենք, տեսան, որ սայթաքել ենք, և մեզ թիկունքից հարված հասցրին։ Սա նրանց պատմության մեջ առաջին դեպքը չէ։ Նրանք նույնը արել էին մեկ դար առաջ՝ մեկ այլ վայրում։ Ուստի մենք երբեք չպետք է մոռանանք սա, պետք է զգոն մնանք և միշտ՝ ամեն օր, նրանցից տասնապատիկ ավելի ուժեղ լինենք։ Ինչպես այսօր է, այնպես էլ վաղը կլինի․․․։

Դեռ մի կողմ եմ դնում այն, որ այս տեքստն արտաբերվում է մեկի կողմից, ով սկսել է ագրեսիվ պատերազմ և իրագործել էթնիկ զտում։

Մեզ թիկունքից հարված հասցրին ձևակերպումը անթաքույց նացիստական ենթատեքստ ունի։ Այն բխում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո տարածված դավադրության տեսությունից, որը գերմաներեն հայտնի է որպես Dolchstoßlegende (թիկունքից հարվածի լեգենդ)։ Պատմաբանների շրջանում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ թիկունքից հարվածի լեգենդը (Dolchstoßlegende) ուղղակիորեն ստեղծել է Հոլոքոստի գաղափարական և հուզական հիմքը։

Այսինքն՝ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիրը նախաստորագրած այս բռնապետը, որը իբր պարտավորվել է դատապարտել և պայքարել անհանդուրժողականության, ռասայական ատելության և խտրականության․․․ և այլ վատ բաների դեմ, այդ նախաստորագրումից մեկ տարի անց անում է նացիստական հայտարարություններ հայերի հասցեին։ Չգիտի՞ Իլհամ Ալիևը դրա մասին։ Իհարկե, գիտի։ Նա նաև գիտի, որ Երևանում նստած ու Կաթողիկոսի դեմ քրտնաջան պայքարող իր կամակատարները կանտեսեն իր նացիստական ֆրազներն ու զավթողական ծրագրերը։ Իսկ այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիստական օրակարգերը՝ դրանք կանխելու հստակ որոշմամբ, որի հնարավորությունը մենք ունենք այսօր…»,- նշել է նա:

Էլեկտրոմոբիլների չօգտագործված քվոտան 16,500 հատից 839 հատ է. նախարար Իսպանիայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ. Պեդրո Սանչես «Ինչո՞ւ է Հայաստանը փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը»Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքներըԱզատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Այդ անտեսման գինը կվճարենք մենք, եթե շարունակենք չտեսնել ու չհասկանալ մեր դեմ մղվող ագրեսիվ ու ռասիuտական օրակարգերը. ադրբեջանագետ Մինչեւ 21։00-ն ջուր չի լինելու․ հասցեներ ԱՄՆ ԶՈւ-ն hարվածել է Կարիբյան ծովում թմրաահաբեկիչների նավին. կան զոհեր Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 05)ՌԴ ԶՈւ–ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ ԱԼ․ Պորտուգալիայի հավաքականը, առանց թիմի ավագ Ռոնալդուի, 2:1 հաշվով հաղթել է Նորվեգիային 44-օրյա պшտերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմnւմ միայնակ է հաղթանակի հասել. Տիգրան Աբրահամյան Կոտայքի մարզում կրшկել ու վիրավnրել են 2 պարեկի. ՆԳՆ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Առաջին ձյունն է տեղացել Եկատերինբուրգում Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար Վաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալՔանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Իրանը Հայաստանի միջոցով մուտք կունենա Սև ծովԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսումԹրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերովԻրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելՋրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Քաղաքագետը գնահատել է միաժամանակ ԵՄ ուղղությամբ ընթանալով Հայաստանի ԵԱՏՄ-ում մնալու հնարավորություններըԱրարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Կարծիք. «Հայաստանում եվրոպական էլիտաները փորձում են խաղալ Թրամփի դեմ»Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտՀայաստան-Վրաստան միութենական պետությո՞ւն. Մտորումներ թեմայի շուրջԿենդանիների պաշտպանության համաշխարհային օր․ պատմության այս օրը (հոկտեմբեր 04)
Ամենադիտված