Մայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգ
ՄՇԱԿՈՒՅԹՀոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի տոնին Դիանա Աբգարի անվան զբոսայգու տարածքում 13։00-23։00-ն տեղի կունենա ռոք համերգ, որտեղ ելույթ կունենան՝
. FairWind
. Another story բենդ
. Հող արթուն
.The Beautified Project
. Լավ էլի
. Սուրեն Առուստամյան
. Գոռ Սուջյան
. Սարգիս Մանուկյան և ընկերները
. Նեմրա
. Բամբիռ
Քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 9-10-ը նույն տարածքում կանցկացվի նաև գարեջրի փառատոն: Այս տարի Էրեբունի–Երևանը տոնելու երկու օր՝ հոկտեմբերի 9-ին և 10-ին։