Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի կողմից բնակարան ներխուժելու և կրակոցներ արձակելու դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Կինը ստացել է ազդրի հատվածի ծանր վնասվածք, ինչպես նաև կորցրել է ձեռքի երեք մատը։

Տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը, պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխաները դպրոցից վերադարձել են տուն և նկատել, որ տան մուտքի կողպեքը կոտրված է։ Նրանք անմիջապես զանգահարել են մորը և հայտնել կատարվածի մասին։

Տուն մտնելուց հետո երեխաները հայտնաբերել են, որ ներսում ամեն ինչ տակնուվրա է արված։ Սենյակներից մեկում նրանք նկատել են զինված ադրբեջանցի զինծառայողին, որը ավտոմատով պառկած է եղել։ Ըստ ընտանիքի ներկայացրած տեղեկությունների՝ զինված անձը վերցրել է երեխաների հեռախոսները։

Երեխաներից մեկի հեռախոսը միացված է եղել, ինչի շնորհիվ մայրը լսել է տեղի ունեցողը։ Նա ամուսնու հետ շտապել է Շաքի։ Տան դարպասը փակ լինելու պատճառով կինը հարևանի բակից է ներս մտել և պատի վրայով անցել իրենց տան տարածք։

Երեխաները փորձել են նրան զգուշացնել, որ զինված անձ կա տանը, սակայն կինը մոտեցել է երեխաներին։ Այդ պահին ադրբեջանցի զինծառայողը կրակել է նրա ուղղությամբ։ Կրակոցի հետևանքով կինը վնասվածքներ է ստացել ձեռքի և ոտքի հատվածներում, իսկ ձեռքի բութ, մատնեմատ և միջնամատ մատները կորցրել է։

Դեպքի ընթացքում զինված անձի փամփուշտները վերջացել են։ Երբ նա փորձել է կրկին լիցքավորել զենքը, վիրավորված կինը դանակով հարվածներ է հասցրել նրան՝ կրծքավանդակի և գլխի հատվածներում։ Դրանից հետո կինը կորցրել է գիտակցությունը։

Հարձակման ընթացքում վնասվածք է ստացել նաև երեխաներից մեկը։ Ըստ ընտանիքի ներկայացրած տեղեկությունների՝ զինված անձը փորձել է հարվածել երեխայի գլխին, ինչի հետևանքով նրա դաստակը կոտրվել է։ Երեխային նույն գիշեր վիրահատել են, և նա այժմ գտնվում է Սիսիանի հիվանդանոցում՝ հոր խնամքի ներքո։

Վիրավորված կնոջ վիճակը ևս ծանր է։ Նա ազդրի հատվածում ստացել է բազմաթիվ կոտրվածքներ, ինչպես նաև վնասվել է անոթը։ Սիսիանի բուժհաստատությունում բժիշկները կապել են վնասված անոթը՝ արյունահոսությունը կանխելու նպատակով։ Կինը ներկայումս վիրահատական միջամտության մեջ է, և առաջիկա օրերին պետք է պարզ դառնա՝ անհրաժեշտ կլինի արդյոք ևս մեկ վիրահատություն։

Ավետիսյանի խոսքով՝ վիրավորում ստացած ադրբեջանցի զինծառայողը, զգալի արյուն կորցնելով, հեռացել է դեպքի վայրից։ Նրան հետագայում հայտնաբերել է երեխաների հայրը։

 

Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարում
Ամենադիտված