Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ունենք չորս առաջարկ։ Ամենալայնը Հնդկաստանի առաջարկն է։ Էներգետիկա և հրադադար Սև ծովում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ նմանատիպ առաջարկներով և հրադադարի տարբերակներով հանդես են եկել Թուրքիան և Եգիպտոսը։
«Եվ կա նաև չորրորդ առաջարկը՝ ԱՄՆ-ից՝ էներգետիկ հրադադարի մասին»,- ասել է նախարարը։
Սիբիգան նշել է, որ այն քննարկվել է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ։