Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը ապօրինի հատել է ՀՀ սահմանը, հասել Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, շրջել գյուղում, տներ մտել, գիշերել տներից մեկում, և երբ առավոտյան տան տիկինը՝ 3 անչափահաս երեխաների հետ, վերադարձել է տուն ու իր տանը հայտնաբերել ադրբեջանցուն, վերջինս կրակել է 38-ամյա կնոջ ոտքին։ Վիրավորում է ստացել նաև անչափահաս երեխան։

Yerevan.Today-ի աղբյուրները նոր մանրամասներ են հայտնել ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածքում հայտնվելու հանգամանքների վերաբերյալ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին Սյունիքի ուղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից մեկում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել։ Դրա հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող վիրավորվել է, ևս երկուսը՝ փախուստի դիմել։

Ադրբեջանական ՊՆ-ն և ԱԱԾ-ն զինծառայողների փախուստի մասին իմացել են սեպտեմբերի 26-ին, հայկական կողմին հայտնել են սեպտեմբերի 29-ին։

Մեր տեղեկություններով՝ հենց այդ միջադեպի հետևանքով փախուստի դիմած զինծառայողներից մեկը՝ Նասիմ Մուսաևն է հատել ՀՀ սահմանը և հասել Շաքի գյուղ։

Ենթադրվում է, որ ադրբեջանցի զինծառայողը Հայաստանի տարածքում գտնվել է ավելի քան 5 օր, բայց թե ինչու ՀՀ իրավապահ մարմիններին չի հաջողվել հայտնաբերել զինծառայողին և կանխել միջադեպը, մնում է անհասկանալի։

Նշենք նաև, որ Ադրբեջանում բողոքի ակցիա է իրականացվել՝ պահանջելով վերադարձնել ՀՀ սահմանը հատած Նասիմ Մուսաևին։

Ուշագրավ է, որ ադրբեջանական մամուլում որևէ տեղեկություն չի հրապարակվել ո՛չ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած միջադեպի, ո՛չ էլ փախուստի դիմած մյուս զինծառայողի մասին։

Չպետք է բացառել հավանականությունը, որ փախուստի դիմած մյուս զինծառայողը ևս կարող է ապօրինի հատած լինել Հայաստանի սահմանը։ Տարբեր տեղեկություններով՝ ադրբեջանցու Հայաստանում գտնվելու լուրերը մի քանի օր Սյունիքում շրջանառվել է քաղաքացիների շրջանում, իսկ ԱԱԾ-ն թաքցրել է և հայտնել միայն լրատվամիջոցների հրապարակումներից հետո։

Yerevan.Today-ը փորձեց կապ հաստատել ԱԱԾ-ի հետ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նրանք որևէ տեղեկություն ունեն ադրբեջանցի 2-րդ զինծառայողի Հայաստան հնարավոր ներթափանցման վերաբերյալ։

ԱԱԾ-ից մեզ ուղղորդեցին թեժ գիծ, թեժ գիծը՝ մամուլի բաժին, իսկ մամուլի բաժինը զանգերը թողեց անպատասխան։

Կապ հաստատելու և մանրամասներ ստանալուն պես՝ հավելյալ կտեղեկացնենք։

Ադրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ ՊուտինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԹուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժությանՊայմանագրային զինծառայող է մահացելԱդրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմիցԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Հանրայինն ակնհայտ կողմնակալ է հօգուտ իշխանության․ Լևոն Քոչարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա
Ամենադիտված