Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀայաստանում «Թրամփի երթուղու» նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է հանգեցնել այնտեղ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների, հետախուզական և այլ ենթակառուցվածքների հայտնվելուն։ Այդ մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովի մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պետք է նկատի ունենալ, որ ստեղծվող ամերիկա-հայկական ընկերությանը ի տնօրինություն կտրամադրվի ճանապարհի ողջ երկայնքով անվտանգության ապահովումը, մինչդեռ հայկական կողմն իրականացնելու է սահմանային և մաքսային վերահսկողություն։
Գործնականում դա կարող է նշանակել ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների մուտք Հայաստանի տարածք և այդ երկրում, բառացիորեն Իրանի հետ սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ամերիկյան հետախուզական, իսկ հնարավոր է՝ նաև այլ ենթակառուցվածքների հայտնվել։ Սա օրինաչափորեն հարցականի տակ է դնում ամբողջ երթուղու և դրանով փոխադրումների անվտանգությունը», - նշել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարի տեղակալը։