Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսական ակտիվության 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների՝ 7,3 տոկոս կուտակային տնտեսական ակտիվության աճը շարունակում է մնալ համեմատաբար բարձր ցուցանիշ՝ հատկապես այն տարածաշրջանային և գլոբալ միջավայրի պայմաններում, որտեղ անորոշությունները, աշխարհաքաղաքական տեղաշարժերը, անվտանգային ու տնտեսական ռիսկերը շարունակում են էական ազդեցություն ունենալ փոքր տնտեսությունների վրա։

Սակայն տնտեսական վիճակի առավել մանրամասն դիտարկումը ցույց է տալիս, որ թվային առումով դեռևս բարձր աճի տակ աստիճանաբար ձևավորվում է դանդաղման միտում, որը միայն ամսական վիճակագրական տատանում չէ, այլ կարող է վկայել տնտեսության ներսում կուտակված կառուցվածքային սահմանափակումների, որոշ ոլորտներում աճի պաշարի սպառման, արտաքին և ներքին պահանջարկի անհամաչափության, ինչպես նաև տնտեսական ակտիվության շարժիչ ուժերի նեղացման մասին։ Այս միտումը առավել մանրամասն պատկերում է «Լույս» հիմնադրամի օրերս հրապարակած վերլուծությունը՝ ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները հունվար-օգոստոս ամիսներին։

Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշի 12-ամսյա աճը կազմել է 5,2 տոկոս՝ հուլիսի 6,5 տոկոսի դիմաց, և հենց այս տարբերությունն է, որ կարևոր է դարձնում ոչ թե միայն ընդհանուր տարեկան կամ կուտակային ցուցանիշի արձանագրումը, այլ դրա ներքին տրամաբանության բացահայտումը։ Երբ մեկ ամսվա ընթացքում ՏԱՑ-ի տարեկան աճի տեմպը նվազում է 1,3 տոկոսային կետով, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային աճը հունվար-հուլիսի 7,8 տոկոսից իջնում է 7,3 տոկոսի, կարելի է ասել, որ տնտեսության բարձր ակտիվությունը շարունակում է պահպանվել հիմնականում նախորդ ամիսների ընթացքում կուտակված դրական արդյունքի հաշվին, մինչդեռ ընթացիկ դինամիկան արդեն ավելի զգուշավոր է դառնում։ Այսինքն, տնտեսությունը դեռ աճում է, բայց այդ աճի արագությունը նվազում է, և այդ հանգամանքը տնտեսական քաղաքականության համար ավելի կարևոր ազդանշան է, քան միայն այն փաստը, որ աճի ցուցանիշը դեռևս դրական և համեմատաբար բարձր է։

Տվյալները ցույց են տալիս, որ ութ ամսվա աճը հիմնականում ապահովվել է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության հաշվին, ընդ որում՝ ծառայությունների ոլորտը 7,3 տոկոս ընդհանուր տնտեսական ակտիվության աճին նպաստել է 3,8 տոկոսային կետով։ Սա նշանակում է, որ տնտեսական ակտիվության աճի ավելի քան կեսը ձևավորվել է ծառայությունների հաշվին, ինչը մի կողմից ցույց է տալիս ոլորտի մեծ դերակատարությունը, մյուս կողմից էլ առաջ է բերում ռիսկային կախվածություն այն ոլորտից, որը շատ հաճախ զգայուն է սպառողական պահանջարկի, ֆինանսական հոսքերի, զբոսաշրջության, տեղեկատվական և այլ ծառայությունների դինամիկայի, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող եկամուտների նկատմամբ։

Արդյունաբերության նպաստումը կազմել է 1,8 տոկոսային կետ, շինարարությանը՝ 1,4 տոկոսային կետ, առևտրինը՝ ընդամենը 0,3 տոկոսային կետ։ Այս համադրությունը ցույց է տալիս, որ աճի կառուցվածքը թեև բազմաճյուղ է թվում, իրականում այն անհավասար է։

Արդյունաբերության ոլորտի օգոստոսյան շրջադարձը հատկապես կարևոր է տնտեսական դանդաղման գնահատման համար։ Եթե հուլիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել էր 31 տոկոսով, ապա օգոստոսին արդեն արձանագրվել է 43 տոկոս անկում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Սա ոչ միայն կտրուկ փոփոխություն է, այլ նաև զգալի ազդանշան այն մասին, որ արդյունաբերական աճի ընթացիկ հիմքը խոցելի է։ Արդյունքում՝ հունվար-օգոստոս ամիսների կուտակային արդյունաբերական աճը կազմել է 7,4 տոկոս՝ հունվար-հուլիսի 9,5 տոկոսի համեմատ նվազելով 2,1 տոկոսային կետով։ Երբ այս ոլորտում աճը փոխարինվում է անկմամբ, հարցը միայն մեկ ամսվա վիճակագրությունը չէ, հարցը տնտեսության արտադրական հիմքի կայունությունն է, որի վրա պետք է կառուցվի ավելի երկարաժամկետ աճը։ Եթե արդյունաբերական աճը հիմնված է սակավաթիվ ենթաոլորտների վրա, իսկ որոշ ճյուղերում անկումները մեծ են, ապա ընդհանուր արդյունաբերական ցուցանիշը կարող է արագ տատանվել՝ արտաքին պահանջարկի, հումքային գների, պատվերների, ներդրումային ցիկլերի կամ արտադրական կարողությունների փոփոխության ազդեցությամբ։

Ծառայությունների ոլորտը Հայաստանում վերջին տարիներին դարձել է տնտեսական աճի առանցքային հենարաններից մեկը՝ ներառելով ֆինանսական, տեղեկատվական, զբոսաշրջային, տրանսպորտային, մասնագիտական, վարչական և այլ ուղղություններ։ Բայց հենց դրա բազմազանությունն էլ պահանջում է ավելի մանրամասն դիտարկում. ծառայությունների ընդհանուր աճը կարող է թաքցնել ներսում տարբեր ենթաոլորտների շատ տարբեր վիճակներ։ Եթե աճը կենտրոնացած է բարձր արտադրողականությամբ, արտահանելի ծառայություններում, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիզնես ծառայությունների կամ ֆինանսական միջնորդության մեջ, ապա այն կարող է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ տնտեսության որակի վրա։ Եթե աճը պայմանավորված է կարճաժամկետ արտաքին հոսքերով, գների բարձրացմամբ, զբոսաշրջային սեզոնայնությամբ կամ սպառման ժամանակավոր ակտիվությամբ, ապա դանդաղումը կարող է արագ տարածվել նաև առևտրի, հարկային մուտքերի և զբաղվածության վրա։ Հետևաբար, ծառայությունների դանդաղումը պետք է դիտարկել ոչ թե որպես բնականոն վիճակագրական շտկում միայն, այլ այն հարցի շրջանակում, թե արդյոք ծառայությունների աճի նախկին տեմպերը շարունակական են, թե արդեն մոտենում են իրենց վերին սահմանին։

Առևտրի ոլորտի թույլ դինամիկան տնտեսական ակտիվության դանդաղման ամենահետաքրքիր և միաժամանակ ամենազգայուն ցուցիչներից է։ 2026 թվականի օգոստոսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են ընդամենը 0,1 տոկոսով՝ հուլիսին գրանցված 0,1 տոկոս անկման դիմաց։ Հունվար-օգոստոսին կուտակային աճը կազմել է 0,7 տոկոս՝ հունվար-հուլիսի 0,8 տոկոսի համեմատ ևս փոքր-ինչ նվազելով։ Առևտրի այս գրեթե զրոյական աճը ցույց է տալիս, որ ներքին սպառողական շուկան չի դրսևորում այնպիսի ակտիվություն, որը կարող էր համաչափորեն աջակցել ընդհանուր տնտեսական աճին։ Սա կարևոր է, որովհետև բարձր տնտեսական ակտիվությունը հաճախ ընկալվում է որպես բնակչության եկամուտների, սպառման և բիզնեսի լայն աշխուժացման արտացոլում, սակայն առևտրի թույլ աճը կարող է հակառակ ազդանշան տալ։ Այն կարող է հուշել, որ եկամուտների աճը բաշխված չէ հավասարաչափ, սպառողները դարձել են ավելի զգուշավոր, գների կամ վարկային պայմանների ազդեցությամբ սպառման իրական ծավալները սահմանափակ են, կամ նախորդ տարիների բարձր հիմքը այլևս թույլ չի տալիս արագ աճ։

Առևտրի թույլ դինամիկան նաև կարող է վկայել այն մասին, որ տնտեսության աճը բավարար չափով չի փոխակերպվում լայն սպառողական պահանջարկի։ Եթե մարդիկ ավելի քիչ են ավելացնում իրենց գնումները, եթե մանրածախ և մեծածախ շուկաներում շրջանառությունը գրեթե չի աճում, ապա ընդհանուր տնտեսական աճի սոցիալական ընկալումը կարող է էապես տարբերվել պաշտոնական թվերից։ Սա հատկապես կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մակրոտնտեսական ցուցանիշների և քաղաքացիների առօրյա տնտեսական զգացողությունների միջև առաջացող խզումը կարող է դառնալ հանրային հավել յալ դժգոհության աղբյուր՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև հոկտեմբերի 2-ի 09:00-ն ջուր չի լինելու 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Իշխանությունը զբաղված է ակտիվ մարդկանց լռեցմամբ, ճնշումներով, ապազգային և օտարաշունչ արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ
Ամենադիտված