Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր, բարի տղա էր Արայիկս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արայիկի մայրիկը՝ տիկին Անժելան։ Արայիկը ծնունդով Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Վարանգաթաղ գյուղից։ «Արայիկի ծննդից որոշ ժամանակ հետո տեղափոխվեցինք Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղ։ Արայիկս սովորել է Ակնաբերդի միջնակարգ դպրոցում։ Գերազանց չէր սովորում, բայց վատ առաջադիմություն էլ չուներ։ Շատ տղաների նման նրա սիրելի առարկաներն էին «Ֆիզկուլտուրան», «Ռազմագիտությունը»։ Դպրոցն ավարտելուց հետո տղաս ընդունվեց բժշկական քոլեջ, այնուհետև զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայել է Ասկերանի զորամասում։ Վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, 2014 թվականին անցավ պայմանագրային զինծառայության։ Զուգահեռ սովորեց Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում»։ 2021 թվականին Արայիկն ավարտել է համալսարանի նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն բաժինը։

Արայիկն անցել է Քառօրյա և 44-օրյա պատերազմների բովով։ 2016 թվականին ստացել է ավագ սերժանտի կոչում, եղել է ջոկի հրամանատար։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արայիկը շարունակել է իր պայմանագրային ծառայությունը։ Մայրիկն ասում է՝ կանխում էր ծառայությունից դուրս գալու բոլոր խոսակցությունները։ «Շատ հայրենասեր էր։ Ասում էր՝ որ բոլորս դուրս գանք ծառայությունից, ո՞վ պետք է պայքարի, ո՞վ պետք է հայրենիքը պահի»։

Երկու-երեք տարի Արայիկի պայմանագրային ծառայությունն անցել է Քարվաճառում, իսկ հետո տեղափոխվել է Հաթերքի զորամաս։ «Այն մոտ էր Ակնաբերդին, տանը մոտ էր ծառայում Արայիկս»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ Արցախի համար վերջին հերոսական մարտերն էին։ «Նա դիրքերում էր, իսկ մենք՝ գյուղում։ Սեպտեմբերի 22-ին ենք գյուղից դուրս եկել։ Սեպտեմբերի 19-ին կապերն անջատել էին, անհնարին էր Արայիկի հետ խոսելը։ Արայիկս 14 օր դիրքերում էր, 14 օր՝ տանը։ Երբ իջել էր դիրքերից, տուն եկավ, ամեն ինչ սովորականի պես էր։ Հետո տագնապով բարձրացան դիրքեր։ Սեպտեմբերի 14-ին ուտելիք էր խնդրել, բլոկադայի շրջանն էր, դիրքերում էլ ոչինչ չկար։ Ինչ կարող էի, տանից իրեն ուղարկեցի, հիմնականում՝ բանջարեղեն։ Իսկ սեպտեմբերի 19-ին սկսվեց կռիվը։ Այդ օրն իր հետ կապ չունեցանք։ Սեպտեմբերի 20-ի առավոտյան խոսել է միջնեկ տղայիս հետ։ Միայն ասել է՝ լավ ենք, ողջ ենք։ Դրանից հետո ընդհանրապես կապ չի եղել»։

Սեպտեմբերի 20-ին Հաթերքի թիվ N դիրքում Արայիկը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից։ «2020 թվականին Հաթերքի դիրքերում զոհ չէինք ունեցել, այդ դիրքերը չէին կարողացել գրավել։ Թուրքերը դա, կարծես, մտապահել էին և 2023 թվականին ամբողջ ուժով հարվածել են այդ դիրքերին»։

Արայիկին ընտանիքը երկար չի փնտրել։ Նրան և ընկերներին կարողացել են շուտ իջեցնել դիրքերից։ «Մեր գյուղից հինգ հոգի նույն օրը զոհվել է։ Մեկ հոգին՝ Չարեքտարի դիրքում, չորս հոգին՝ Հաթերքի նույն դիրքում»։

2023 թվականին այդ օրերին Արայիկի հայրիկը ևս դիրքերում է եղել։ Նա զինված ուժերում էր 1990-ական թվականներից։ «Միջնեկ որդիս լեյտենանտի կոչում ունի, էլի դիրքերում է եղել։ Փոքր տղաս ևս ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության էր անցել։ Մեր ընտանիքի բոլոր անդամները հայրենիքն էին պաշտպանում, բայց մնացինք առանց հայրենիքի»։

Ապրելու ուժի մասին։ «Մեր կյանքը հիմա կիսատ է, ապրում ենք Արայիկիս մասին հիշողություններով։ Շատ հոգատար տղա էր, աշխատասեր, «տուն ստեղծող»։ Հանուն ընկերների իր կյանքը կտար։ Մեծ տղաս էր, իրար հետ շատ կապված էինք: Արայիկս կյանքը շատ էր սիրում։ Իմ երեք տղաներն էլ լավն են, ծնողների հանդեպ ուշադիր, հոգատար։ Հիմա ապրում ենք, ի՞նչ անենք։ Տղաս ամուսնացել է, թոռնիկ ունենք, իրենով ենք ապրում։ Ոչ մեկը չի լրացնի Արայիկիս տեղը, բայց պետք է ապրել։ Ինչպես բոլորը, այնպես էլ մենք, կիսատ ապրում ենք»։

Հ. Գ. - Արայիկ Իսրայել յանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»«Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հոկտեմբերի 1-ի համար Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»«Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ
Ամենադիտված