Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ մարմինները «հասան» Վահրամ Սահակյանին: Քրեական վարույթ նախաձեռնեցին, ձերբակալեցին, հետո դատարանը քննեց խափանման միջոցի հարցը, սահմանեց «վարչական հսկողություն»՝ ֆեյսբուքյան գրառումներ անելու (բացառությամբ գործնականի) արգելքով: Պարզվում է՝ այս ամենը Վահրամ Սահակյանի մի գրառման համար է: Չզարմացանք, սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քրեական գործեր է սարքում սոցցանցային գրառման համար:

Այն, որ Վահրամ Սահակյանի գործածած հայհոյախառն բառամթերքն անընդունելի է, նույնիսկ քննարկման բան չէ: Այն, որ մերժելի է այդպես արտահայտվելը, դա էլ քննարկելու կամ վիճելու բան չէ: Բայց կա՞ մեկը, որ անծանոթ է Վահրամ Սահակյանի արտահայտչաոճին: Ու միայն այսօրվա իշխանավորների կամ չիշխանավորների հասցեին չէ: Այդպես որ լիներ, «նախկիններում» Վահրամ Սահակյանը պիտի բանտերից դուրս չգար: Բայց մարդը ազատ ապրում և ստեղծագործում էր: Եվ ստեղծագործում է:

Հարցը Վահրամ Սահակյանը չէ, մեծ հաշվով: Այստեղ երկու էական ու սկզբունքային հարց կա. նախ՝ մեղադրանքը, երկրորդը՝ օրենք ասվածի ծայրահեղ ընտրողաբար կիրառումը:

Մեղադրանքը. Վահրամ Սահակյանին առաջադրվել է մեղադրանք, թե նա, ուշադրություն, «ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում»:

Արդեն ընդհանրապես կարևոր չէ, թե հատկապես ինչ գրառում կամ ում հասցեին: Առավել ևս, որ թե՛ իրավաբանները, թե մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ նշյալ գրառման մեջ ընդհանրապես չկա թշնամանք հրահրելու կամ քարոզելու նշույլ: Սա մե՛խն է:

Որովհետև, եթե Վահրամ Սահակյանին նման մեղադրանք է ներկայացվում ֆեյսբուքյան գրառման համար, ապա նույն հիմքերով, բացարձակապես նույն օրենքի նույն տառին ու ստորակետին համապատասխան պետք է արդեն ձերբակալված ու համանման մեղադրանքով քննության տակ լինեին ՔՊ գրեթե ամբողջ խմբակցությունը, ՔՊ-ի քարոզչական «սազանդարներն» ու «քամանչահարները», նորահայտ, հայտնի ու կիսահայտնի քպական «բլոգերները», շարքային նիկոլական ֆեյքերն ու ոչ ֆեյքերը: Մի խոսքով, իշխանության բոլոր այն ներկայացուցիչներն ու կողմնակիցները, որոնք օրնիբուն Ֆեյսբուքում, ԱԺ ամբիոնից, եթերներից անդադար, օրը 24 ժամ ատելություն, թշնամանք, ներքին անհանդուրժողականություն են քարոզում Արցախի, արցախցիների, նաև կոնկրետ գործիչների, ընդդիմադիր ուժերի ղեկավարների, ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուր հազարավոր մարդկանց, Հայ առաքելական եկեղեցու և բարձրաստիճան հոգևորականության, հայկականության հանդեպ: Դեռ չենք խոսում սպանելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու բացահայտ սպառնալիքների մասին, որ հնչեցնում են:

Այսինքն, եթե օրենքի առաջ «բոլորը հավասար են», ինչպես հաճախ է սիրում նշել ՔՊ ղեկավարը, ուրեմն մինչև Վահրամ Սահակյանին հասնելը պիտի վերոնշյալները հազարներով քրեական հետապնդման տակ լինեին ու նույն հոդվածով մեղադրանք «շալակած»: Ու քանի որ այդպես չէ, ուրեմն՝ ի՜նչ օրենք, ի՜նչ օրինականություն: Օրենքը միայն նրանց դեմ է գործում, ովքեր ձեռնտու չեն Նիկոլ Փաշինյանին: Եվ վերջ:

Այստեղ, որպես ամփոփում, երևի թե տեղին է մեջբերել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գրառումը. «Կրո՞ւմ է, արդյոք, Սահակյան Վահրամն իր մեջ ատելություն կամ ատելության խոսք։ Իհարկե՝ ոչ։ Մենք դրանում համոզվել ենք նրա ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում։ Գրառումը հայհոյախոսական է և ոչ միակողմանի, բայց պատժում են ընտրողաբար, իրական Արտիստին։ Բոլորս հիշում ենք, թե ատելության խոսքի ինչպիսի «գոհարներ» են հնչել իշխանության առաջին դեմքերից, ԱԺ ամբիոնից։ Չեմ թվարկի դրանք, միայն մի տպավորիչ օրինակ բերեմ. երբ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրին իր կողմից կիրառված «դոմփել» բառի մասին, փորձեց զարմանալ. «Չեմ հասկանում՝ առաջին անգամ եք լսո՞ւմ»։ Այո, մենք առաջին անգամ էինք լսում հրապարակային հայհոյանք երկրի առաջին դեմքի կողմից։ Բա, եթե էդքան սովորական է հայհոյանքը, ի՞նչ եք ուզում Վահրամից։ Ատելության խոսք, հայհոյախոսություն մենք լսում և կարդում ենք շարունակաբար, այն էլ՝ ինչ մասշտաբների, բայց պատժվող չկա։ Պատժվում են հատկապես հանրության շրջանում հեղինակություն վայելող և իշխանությանը չհպատակվողները, անհատականությունները։ Ատելությունը ձեր մեջ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրեն«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱյս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգեկան և մարմնական ամուր ուժ. Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ուղերձը՝ Եզրաս Սրբազանի եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի կապակցությամբ Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պարբերաբար շփվում են բանտարկյալների փոխանակման հարցերով. Պեսկով Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառելԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ կեսից հետ դարձել Արմավիրի մարզի Լեռնագոգ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վոլոդինը վերընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահ․ հայտնի են նաև տեղակալները ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Գանգ և ոսկորներ» կազմակերպություն«Փաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. Կրեմլի կովկասյան քաղաքականության փլուզումը»Գոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ «Երևանը երկու աթոռների միջև. ՆԱՏՕ-ն չի լրացնի Ռուսաստանի հեռանալուց հետո առաջացած բացը»Եվրոպան Իրանի շուրջ hակամարտության պատճառով 100 միլիարդ եվրո ավել է վճարել ներմուծվող վառելիքի համարՊԵԿ բացահայտել է թմրամիջnցների մաքսանենգnւթյան նոր դեպքեր Շվեյցարիան հաղթեց Շոտլանդիային, Սլովակիան և Ալբանիան հերթական հաղթանակները տարան. այլ արդյունքներ Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 30)Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
Ամենադիտված