Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարոնն ու Տաթևը ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով։ «2014 թվականին հարսանյաց հանդեսի էի մասնակցում։ Այդ օրն ինձ բաժին հասավ հարսի ծաղկեփունջը։ Հանդիսավարն էլ ասաց՝ կցանկանա՞ք սպիտակ ձիով ասպետն Ապարանից գա։ Ես էլ կատակեցի՝ թող գա, բայց ոչ Ապարանից։ Եկա տուն։ Նամակ եմ ստանում. «Բարև, Տաթև ջան, ես Տարոնն եմ՝ Ապարանի Գեղադիր գյուղից»։ Անկեղծ ասած՝ մտածեցի հարսանյաց հանդեսին ներկա ինչ-որ մեկն է երևի կատակում։ Նամակներ էր գրում ինձ, ես էլ իր էջում տեսա, որ նկարներում նաև ընկերուհուս նշանածն է։ Հետո պարզեցի, որ Տարոնը նրա հետ Տյումենում էր սովորել»,«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է հիշում Տարոնի կինը՝ Տաթևը։ Տարոնը շարունակում է համառորեն նամակներ գրել Տաթևին, վերջինս չէր արձագանքում՝ հույս ունենալով, որ տղայի համառությունը և նամակների հոսքը կնվազի, բայց զուր։ Եվ արդյունքում մեկ նամակի պատասխանելուց հետո նրանք սկսում են շփվել։ «Նոր տարուն Տարոնը եկավ Հայաստան։ Հանդիպեցինք, նա մեր տուն եկավ, ծանոթացավ բոլորի հետ, սկսեցինք շփվել և 2015 թվականի դեկտեմբերի 13-ին ամուսնացանք»։

Ամուսնուն նկարագրելիս Տաթևն ասում է՝ որքան լավ հատկանիշներ կան, բնորոշ էին Տարոնին, որքան լավ բառեր կան աշխարհում, դրանցով կարող է նկարագրել նրան։ «Ընդ որում՝ միայն ես չէ, որ կարող եմ իրեն այդպես նկարագրել։ Ընկերներն էլ նույնն իր մասին կասեն։ Ընկերասեր էր, նվիրված, ազնիվ, հոգատար, սրտացավ։ Յուրահատուկ տեսակ էր, ավաղ, հիմա չեմ հանդիպում իր տեսակի մարդկանց»։

Տարոնը մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղում։ Դպրոցում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ 2007 թվականին ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Այնուհետև ուսումը շարունակել է Տյումենի ռազմաինժեներական ակադեմիայում, որն ավարտել է 2015 թվականին։ Ուսման ընթացքում մասնակցել է տարբեր՝ հրաձգության, ըմբշամարտի, շախմատի մրցումների, գրավել պատվավոր հորիզոնականներ։

Հայաստան վերադառնալուց և ամուսնանալուց հետո Տաթևն ու Տարոնը տեղափոխվում են Մեղրի։ Տարոնը ծառայության է անցնում Ագարակի զորամասում՝ որպես դասակի հրամանատար։ Կյանքն ընթանում էր իր բնականոն հունով։ Ընտանիքում երկու որդիներն էին մեծանում, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

«Նա զորամասում էր՝ գիշերային հերթապահության։ Առավոտյան իմացանք, որ պատերազմ է։ Զանգահարեց՝ չվախենաք, կգան, ձեզ կտեղափոխեն նկուղներ։ Ինձ էլ ասաց. «Երեխաներին ուշադիր կլինես»։ Ասաց, որ պատերազմ է, բայց նաև շեշտեց՝ ծայրահեղ վիճակ չէ, չվախենա՛ս»։

Հոկտեմբերի 1-ին վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանն իր վաշտով մեկնում է Ջրական։ «Նա սեպտեմբերի 27-ին մեզ ուղարկեց Արմավիր, ասաց՝ այդպես հանգիստ կլինի։ Փոքր տղաս մեկ տարեկան էր, մեծը՝ չորս։ Մինչև վերջին պահն իր հետ կապ ենք ունեցել, զրուցել ենք։ Միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է, անհանգստանալու ոչինչ չկա։ Նաև ասում էր. «Հոկտեմբերի 11-ին մենք հետ ենք գալու։ Ես կգամ, արդեն դու էլ երեխեքի հետ կգաս, միասին կգնանք Ագարակ, մեր տուն»։ Հոկտեմբերի 9-ին ինձ հետ խոսելիս նա կարծես հրաժեշտ տար։ Այդ օրը հասկացա, որ վտանգ կա, անցնող օրերի ընթացքում երբեք նման կերպ չէր խոսել։ Պատերազմի դաշտում է եղել, բայց իր խոսքը երբեք տագնապային չի եղել»։

Տարոնն անմահանում է հոկտեմբերի 9-ին։ «Մեզ ասել են, որ իրենց Հադրութ էին տեղափոխում։ Տարոնը զոհվել է Իշխանասար գյուղի ճանապարհին՝ ԱԹՍ-ի հարվածից։ Իրենց ամբողջ վաշտից փրկվել է երկու հոգի»։

Տարոնին ընտանիքը երկար է փնտրել։ «Գիտեինք, որ զոհվել է։ Տարոնենց մեքենայի առջևից իրենց ծառայության պետն է գնալիս եղել։ Փաստացի, դեպքի ականատեսներ կային։ Մեքենան կանգնեցրել են, հրահանգել, որ իջնեն տղաները, սակայն չեն հասցրել։ Տղաները վաշտով էին եղել, բոլորին գտել էին ամենաուշը մեկ ամիս հետո։ Բոլորին գտնում էին, բայց Տարոնը չկար։ Մյուս կողմից էլ՝ ականատեսներ կային, որ իրենց մեքենային հարվածել են, Տարոնն էլ ներսում է եղել։ 2021 թվականի մարտի մեկին ստացանք ԴՆԹ հետազոտության պատասխանը, որ համընկնում կա։ Տարոնին գտնելուց հետո նաև «մայորի կոչում» ստանալու իր հրամանը եկավ, բայց հրաժարվեցի՝ մեզ հետմահու տարբերակով որևէ բան պետք չէ»։

Ապրելու ուժի մասին. «Ինձ տղաներս են ուժ տվել։ Մինչև հիմա էլ իրենց նայելով՝ առաջ եմ գնում։ Հանուն իրենց եմ ապրում»։

Հ. Գ. -Կապիտան, վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կորոնավիրուսային վարակից վախճանվել է երաժիշտ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 29) Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԳվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներիՀրշեջ-փրկարարները մարել են հրդեհն ու կանխվել կրակի տարածումը Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գnղություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական ֆոնդային ինդեքսները շաբաթն ընդհանուր առմամբ ավարտել են աճով Ոսկու մեկ ունցիայի գինը նվազել է 4250 դոլարից Իրաքը վերահսկողություն է հաստատել Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ Կրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան էՎթար՝ Կոտայքում, 49-ամյա վարորդը «Mitsubishi»-ով կողաշրջված հայտնվել է ծառերի մեջՆիդեռլանդները 10 միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինվորականների վերապատրաստման համար Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Սաուդյան Արաբիան վերսկսել է նավթի արտահանումը հարձակման ենթարկված խողովակաշարով Նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատաuպան նյութի մնացորդներ․ վերահսկողություն կիրականացվի պտուղ-բանջարեղենի վաճառակետերում. ՍԱՏՄ Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Տավուշում հերթափոխից հետո նոր զորք չի տեղակայվե՞լ Ներկայացվել է «Հայկական տոնածիսական մշակույթ» մեթոդական ձեռնարկը Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 11-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը Սպասվում են բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ և կարճատև անձրև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Տավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամաս. Գլխավոր դատախազություն ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին ԵՄ-ում կքննարկեն Patriot-ի խափանման հրթիռները սեփական պաշարներից Ուկրաինա տեղափոխելու հնարավորությունը
Ամենադիտված