Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ պնդում է, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը անգործություն են ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ Այդ մասին իր տեսաբլոգում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և Փաշինյանի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը, գրում է politnavigator.net–ը։

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ես անձամբ մասնակցել եմ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու վերաբերյալ փաստաթղթի մշակմանը։ Այդ փաստաթղթում, որը ես այն ժամանակ պատրաստել էի մեկ այլ խորհրդականի հետ համատեղ, մենք հղում էինք կատարել 4-րդ հոդվածին, որը ենթադրում է «անհապաղ արձագանքում»։ Նիկոլից [Փաշինյանից] դեպի ԱԳՆ ճանապարհին փաստաթուղթը փոխվեց, հղում կատարվեց 2-րդ հոդվածին, ինչը նշանակում է «խորհրդակցությունների նախաձեռնում», այլ ոչ թե ակտիվ արձագանքում։ Երբ այն հասավ ԱԳՆ, պարզվեց, որ փաստաթուղթն իրականում այդպես էլ չի հասել ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին։ Սա փաստ է։ Ուստի, նրանք կարող են մեղադրել միայն ինքներն իրենց։ Կրկնում եմ, նրանք ստում են, կոպտորեն ստում են։

Երբ շատ ավելի ուշ սահմանին խնդիրներ առաջացան Հայաստանն իսկապես դիմեց ՀԱՊԿ-ին։ Նկատի ունեցեք, դա արվեց 2-րդ հոդվածի շրջանակում։ Իսկ ի՞նչ է դա նշանակում․ «խորհրդակցությունների նախաձեռնում, հանդիպումներ, որոշումների կայացում» և այլն։ Ավելին, այդ տարի Հայաստանն էր նախագահում  կազմակերպությունում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ղեկավարն էր, սակայն հիմա ինքն էլ պնդում է, թե «ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել»։ Հարց է առաջանում, ու՞մ պետք է ուղղված լիներ դիմումը, իհարկե տվյալ ժամանակահատվածի ՀԱՊԿ ղեկավարին, իսկ դա Նիկոլ Փաշինյանն էր։ Հայց ներկայացվեց համաձայն 2-րդ հոդվածի։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները հավաքվեցին և գիշերվա ընթացքում նախապատրաստեցին փաստաթղթեր, որոնք արդեն իսկ համաձայնեցված էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չեմ մանրամասնի այն կոնկրետ միջոցառումները՝ ինչպիսիք են ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում կամ սահմանի երկայնքով, դիտորդների ներկայությունը և այլն, սակայն առավոտյան Նիկոլ Փաշինյանը չստորագրեց փաստաթուղթը։ Հայաստանը միակ երկիրն էր, որ հրաժարվեց ստորագրել այն»,- հայտարարել է Կարապետյանը։

Նախկին նախարարը նաև քննադատել է Փաշինյանին ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքների համար: «Եթե ՀԱՊԿ-ն այդքան վատն է, ինչո՞ւ դուրս չեք գալիս։ Ասում եք «գագաթնաժողով է սպասվում, եթե մեզ հեռացնեն՝ կհեռանանք»։ Եթե ձեզ դուր չի գալիս, ինչո՞ւ պարզապես դուրս չեք գալիս։ Շրջվեք ու հեռացեք։ Արժանապատվությամբ ասեք «Ես հեռանում եմ» (ի վերջո, մենք անկախ պետություն ենք): Ուստի ինչո՞ւ եք մնում այնտեղ։ Կամ էլ պարզապես լռեք»,– ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Իսպանիայի կանանց հավաքականը՝ Մ20 ԱԱ չեմպիոն Երևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմшգերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար Ռուսաստանի զինվшծ ուժերը գիշերը հարվшծներ են հասցրել Ուկրաինայի նավերին, լոգիստիկ և կապի կենտրոններին, ինչպես նաև նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը կոպտորեն ստում է ՀԱՊԿ-ի մասին»«Մանչեսթեր Սիթի»-ն կարող է հեռացվել Անգլիայի բոլոր լիգաներից Թրամփը հայտարարել է Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո մեծ առաջընթացի մասին «Էներգետիկ հսկան համեստ բնակարանի գնով. Փաշինյանը ձեռնամուխ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի բռնագրավմանը»Թրամփ․ Նավթի գները կնվազեն, երբ ԱՄՆ-ը հաղթի Իրանի դեմ պատերազմում Վաղարշապատում բացվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 28) Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի Նեթանյահուն գաղտնի այցելել է Աբու Դաբի՝ ԱՄԷ նախագահի հետ հանդիպելու համար Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Վթար է․ ջուր չի լինելու Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին
Ամենադիտված