Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է ԿԴՀ զինված ուժերի գլխավոր աուդիտորը. ուղևորների թվում եղել են նաև այլ զինվորականներ։
Զոհերի թվում կա 13 զինծառայող և չորս քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վթարի հանգամանքները դեռևս անհայտ են, իսկ թռիչքային տվյալների գրանցիչի հայտնաբերման մասին տեղեկություններ չկան։
Պատահարի ստույգ հանգամանքներն ու զոհերի վերջնական թիվը դեռ ճշտվում են։