Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է իրավիճակը Իրանում: Այն, ինչ նրանք արեցին մեզ և մեր ժողովրդի հետ, շատ է վշտացրել մարդկանց»,- պատասխանել է Փեզեշքիանը:
Իրանի նախագահը հաստատել է թղթակցի խոսքերն այն մասին, որ քաղաքական տեսանկյունից նման հանդիպում կազմակերպելը շատ բարդ է:
«Քանի դեռ վստահությունը չի վերականգնվել: Քանի դեռ նրանք չեն դադարեցրել անել այն, ինչ ամեն օր պարտադրում են մեզ, նրանց վստահելը բարդ է»,- հավելել է Փեզեշքիանը՝ բացատրելով, թե որ պայմաններում կարող էին տեղի ունենալ Թրամփի հետ իր բանակցությունները: