«Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանից ՌԴ ԱԴԾ (FSB) սահմանապահ ծառայության անձնակազմի դուրսբերումը կարող է հանգեցնել Թուրքիայի հետ երկրի սահմանի վերանայմանը և տարածքի կրճատմանը։ Այդ տեսակետն է tass.ru-ին տված հարցազրույցում հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ «Ռուս սահմանապահների դուրսբերումը ենթադրում է Թուրքիայի հետ սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։ Սա նշանակում է, որ Թուրքիան կպնդի, թե Հայաստանի հետ դելիմիտացված սահմանն արդեն իսկ գոյություն ունի հիմնված 1920 թվականին հաստատված սահմանագծի վրա։ Ռուս սահմանապահների դուրսբերումը կնշանակի, որ Հայաստանի սահմանների կրճատում մինչև 9800 քառակուսի կիլոմետրի»,- ասել է նա։
Այս համատեքստում փորձագետը հիշեցրել է, որ 1992 թվականի դեկտեմբերի համաձայնագրով ռուս սահմանապահները դիրքեր են զբաղեցրել սահմանային այն հատվածներում, որոնք նախկինում բաժանում էին Խորհրդային Միությունը Թուրքիայից և Իրանից։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է։ «Ռուս սահմանապահների դուրսբերումը ենթադրում է 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի չեղարկում, քանի որ Խորհրդային Միության և Թուրքիայի միջև սահմանն ի սկզբանե գծվել է հենց այդ պայմանագրերի հիման վրա։ Սահմանապահների դուրսբերումից հետո Թուրքիան լիովին օրինական հիմքերով, կպնդի, որ երկու երկրների միջև պետք է գոյություն ունենա դելիմիտացված և դեմարկացված սահման, մինչդեռ ներկայումս այն գոյություն չունի։ Դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես նշեցի, դե ֆակտո սահմանն իրականում Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղած սահմանն է, որը գտնվում է Հայաստանի տարածքում»,- հայտարարել է Նահապետյանը։
Փորձագետը համոզված է, որ սա ենթադրում է Թուրքիայի կողմից ավելի վաղ կնքված պայմանագրին՝ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագրին, վերադառնալու առաջարկ։ Այդ պայմանագիրը վերջ դրեց հայ-թուրքական պատերազմին և հանգեցրեց Հայաստանի տարածքի կրճատմանը հասցնելով այն մոտավորապես 9800 քառակուսի կիլոմետրի ներկայիս 29 743 քառակուսի կիլոմետրի համեմատ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am