Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր (խարկիները ալժիրցի մուսուլման զինծառայողներն են):

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:

1908 –ծնվել է  հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։

1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:

1944 –վախճանվել է  բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:

1944-ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:

1990-ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում  երկու ադրբեջանական ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը:

1991- ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:

1992-ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, որը սակայն չի պահպանվել:

2001-Երևանյան «Առագաստ» ջազ-սրճարանում հայտնաբերվել է 43-ամյա Պ. Պողոսյանի դիակը: Ըստ վարկածի նրան սպանել են նախագահի թիկնապահները:

2005- ամերիկյան «Ֆորբս» հանդեսը գրել է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը իր կարողությունը  հասցրել է 10 միլիարդ դոլարի և ներկայումս  թիվ 19-րդ հարուստ մարդն է աշխարհում: 

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:

2013-ղարաբաղցի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։

2014-Սյունիքի մարզպետի պաշտոնը կրկին վստահվել է Սուրիկ Խաչատրյանին:

2017-Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ-ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց:

2020-կալանավորվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

2022- կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 18 համայնքներում, որոնցից միայն 8-ում է իշխող ուժին հաջողվել բացարձակ հաղթանակ տանել:

2023-ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան, 170 մարդ է զոհվել, 290–ը վիրավորվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, և Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:

1066 —կայացել է Ստամֆորդ-Բրիդժի ճակատամարտը, որը 200 տարի տևած վիկինգների անգլիական արշավանքների  վերջին ճակատամարտն է, որտեղ նարվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքասական բանակի կողմից:

 1396– Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ ավարտվել է խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:

1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:

1513 —իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի  պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին: 1555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը, կամ Աուգսբուգի համաձայնագիրը կնքված  Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։

1644 –ծնվել է  դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:

1789-ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը  (ներկայիս Օդեսա քաղաքը):

1818 —անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն:

1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Արչիբալդ Հենրի Սեյսը:

1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները: 1906 –ծնվել է  ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:

1926 —Հենրի Ֆորդը իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:

1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:

1935 —ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը, և հանվել են տալոնները մսի, ձկան և շաքարի համար:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը:

1949– ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը հանդիսացող Պեդրո Ալմոդովարը:

1956– շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:

1968- ծնվել է ամերիկացի  դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:

1970– վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող, 20-րդ դարի ամենաընթերցվող գրողներից մեկը հանդիսացող Էրիխ Մարիա Ռեմարկը:

1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեում ընտրողները մերժել են Նորվեգիայի Եվրամիությանն անդամակցությունը:

1974 — «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ առ այն, որ աէրոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:

2002 —Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով ընկել է Վիտիմյան բոլիդը:

 

Կ.Խաչիկյան

 

Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրեր«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Եմենի կառավարությունում հայտարարել են, որ հութիների դեմ պայքարում ԱՄՆ-ի օգնության կարիքն ունեն Տեսանյութում երևացող անձը որոնվում է Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում Նորվեգիան 2027 թվականին 9 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կրթահամալիր կկառուցվի Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ «Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու խnւզարկությամբ հայտնաբերվել են արգելված իրեր Ղազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային. Ծառուկյանը հայտարարել է, թե երբ է ծրագրում չեմպիոնական մենամարտ անցկացնել UFC-ում «ՆԱՏՕ-ի «մատը խառն է» Հայաստանի «դատարկագլուխ» ողջույնի հարցում»Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ամենադիտված