Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիային

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանում Պետական ​​դումայի ընտրություններ էին սեպտեմբերի 18-ից 20-ը։ Ե՛վ փորձագետները, և՛ շարքային քաղաքացիները կանխատեսում են, որ քվեարկությունից անմիջապես հետո իշխանությունները կարող են մոբիլիզացիա հայտարարել։ Չնայած Վլադիմիր Պուտինը սպասվող մոբիլիզացիայի մասին լուրերն անվանել է «անհեթեթություն», այդ հեռանկարը շարունակում է մտահոգության առարկա լինել ինչպես ռուսաստանցիների, այնպես էլ այն երկրների համար, որոնք 2022 թվականի մոբիլիզացիայի ընթացքում ռուս արտագաղթողների մեծ հոսք են ընդունել, գրում է rfi.fr–ն։

2022 թվականին մասնակի մոբիլիզացիայի հայտարարումը հանգեցրեց 350 000-ից մինչև 700 000 ռուսաստանցու զանգվածային արտագաղթի։ Վրաստանը դարձավ հիմնական ուղղություններից մեկը այն սահմանակից է Ռուսաստանին, և ռուսաստանցիների մուտքի համար վիզա չի պահանջվում։ 2022 թվականի մոբիլիզացիայի մեկնարկին հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում «Վերխնի Լարս» անցակետով երկիր  մտավ մոտ 70 000 ռուսաստանցի։ Մեկուկես ամիս անց Վրաստանի այն ժամանակվա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց, որ սահմանը հատել է մոտ 700 000 ռուսաստանցի, որոնցից մոտ 100 000-ը մնացել է երկրում։ 2026 թվականի օգոստոսի կեսերին լրատվամիջոցները վկայակոչելով Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը, հայտնեցին, որ մեկ օրում «Վերխնի Լարս» անցակետով Վրաստան է մտել 20 000 ռուսաստանցի։ Ավելի ուշ այդ տվյալը հերքվեց պաշտոնյաները պարզաբանեցին, որ տվյալները վերաբերում էին երկու ուղղություններով սահմանահատումներին։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ևս առանձին հերքում տարածեց։ Այնուամենայնիվ, երկրում մտավախություններ կան, որ 2022 թվականի սցենարը կարող է կրկնվել։ «Վերխնի Լարս» չատ-խմբում, որտեղ շփվում են Վրաստան ուղևորվող ռուսաստանցիներն ավելի հաճախ միմյանց հարցնում են ճանապարհին հանդիպող լցակայաններում վառելիքի առկայության և Վրաստանում դրա գների, քան անցակետում սպասելու տևողության մասին։ Սակայն, ի տարբերություն 2022 թվականի, «Վերխնի Լարսը» երկիր մտնելու միակ ուղին չէ։ 2023 թվականին Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ ավիահաղորդակցությունը։ Միայն Թբիլիսիի օդանավակայան օրական ժամանում է մոտ տասը չվերթ Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Վրացական ընդդիմությունը սա դիտարկում է որպես սպառնալիք երկրի անվտանգությանը։

Սեպտեմբերի սկզբին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (UNM) կուսակցությունը մայրաքաղաքի օդանավակայանում հատուկ ճեպազրույց է անցկացրել կապված երկիր ռուսաստանցիների ներհոսքի խնդրի հետ։ Կուսակցության առաջնորդներից Իրակլի Պավլենիշվիլին օդանավակայանը բնութագրել է որպես «Մորդոր տանող ևս մեկ դարպաս», որով օկուպացիոն ուժի ներկայացուցիչներն առանց վերահսկողության մտնում են Վրաստան։ «Այդ մարդկանց զգալի մասը զբոսաշրջիկներ չեն՝ ի հեճուկս ռուսական քարոզչության, որը կրկնում է «Վրացական երազանքը»։ Մենք դեմ չենք զբոսաշրջությանը կամ ռուս զբոսաշրջիկներին, այլ դեմ ենք Վրաստանի ներսում վրացի քաղաքացիների և վրացական բիզնեսի դուրս մղմանը», - հայտարարել էր Պավլենիշվիլին։ UNM-ը խոսում է «Վրաստանի ռուսաֆիկացման» սպառնալիքի մասին, մի սպառնալիք, որը կվերանա միայն «Իվանիշվիլիի ռեժիմի» վերացումից հետո։

Իշխող կուսակցությունն ուղղակիորեն չի մեկնաբանում մոբիլիզացիայի կամ ռուսաստանցիների Վրաստան զանգվածային արտագաղթի հետ կապված ռիսկերը, սակայն վերջին շաբաթներին ակտիվորեն պայքարում է երկրում առկա ռուսաֆոբիայի դեմ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անձամբ հայտարարել է, որ ռուսաֆոբիան դրսից է արհեստականորեն պարտադրվում վրացիներին։ Սեպտեմբերի 14-ին Կոբախիձեն նույնիսկ մասնակցել է Վրաստանում ռուսաֆոբիայի վերաբերյալ քննարկմանը, որը կազմակերպել էր իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Կոբախիձեն և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձենհայտարարել են, որ պետք է փոխել ռուսական պետության և ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը: Ռուսական պետական ​​բազմաթիվ լրատվամիջոցներում հրապարակել են Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ երկրում ռուսատյացությունը «պետք է արմատախիլ անել սաղմնային փուլում»։

Չնայած ռուսների նկատմամբ վերաբերմունքի շուրջ ակտիվացած քննարկումներին Վրաստան զանգվածային տեղափոխման տեսանելի նշաններ դեռ չկան. սահմանին հերթեր չկան, ավիատոմսերի գները չեն բարձրացել, և տոմսեր հասանելի են ցանկացած օրվա համար, իսկ բնակարանների գները չեն աճել։ Այնուամենայնիվ, նոր ժամանած ռուսները սկսել են հայտնվել արտերկրում բնակվողների համար նախատեսված առցանց խմբերում հարցնելով, թե որտե՞ղ կարելի է SIM քարտ գնել, բնակարան վարձել կամ աշխատանք գտնել։ Մինչդեռ վրացական ֆորումներում մարդիկ հույս են հայտնում, որ Ռուսաստանը մոբիլիզացիա հայտարարելուն զուգահեռ կփակի սահմանները կանխելով ռուսների հետագա հոսքը դեպի երկիր։

2022 թվականին Հայաստանը դարձավ իր երկրից հեռացող ռուսների համար էլ ավելի նախընտրելի ուղղություն։ Ռուսները կարող են Հայաստան մուտք գործել Ռուսաստանի ներքին անձնագրերով. բացի այդ, թեև Ռուսաստանն ու Հայաստանը ընդհանուր սահման չունեն, բայց նրանց միջև օդային հաղորդակցությունը երբեք չի ընդհատվել։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին երկիր է տեղափոխվել ընդհանուր առմամբ «մոտավորապես 108 000–110 000» ռուսաստանի քաղաքացի։ «Այդքան ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան և մնացին այստեղ մշտական ​​բնակության», — պարզաբանեց երկրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

2022 թվականին Հայաստանում ռուսաստանցի արտագաղթողների նկատմամբ վերաբերմունքը շատ ավելի դրական էր, քան հարևան Վրաստանում։ Չնայած գների արագ աճին Հայաստանում նկատում էին, որ երկիրը ներգրավում է որակյալ մասնագետների, ովքեր նպաստում են հայկական տնտեսության զարգացմանը։

«Նրանք նպաստել են մեր տնտեսական աճին, քանի որ նրանցից շատերը բարձր որակավորում ունեն և հաճախ աշխատում են նորարարական տեխնոլոգիաների ոլորտում խթանելով տնտեսական ակտիվությունը։ Մենք ողջունում ենք նրանց ներկայությունը», — 2023 թվականի գարնանը հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանցի արտագաղթողները նպաստեցին երկրի ՏՏ ոլորտի զարգացմանը, իսկ Ռուսաստանից ստացվող ռեկորդային դրամական փոխանցումներն ամրապնդեցին հայկական դրամը և դանդաղեցրեցին գնաճը։ Բնակարանների վարձավճարների աճի պատճառով տեղի բնակիչների դժգոհությունը փոխհատուցվում էր շինարարության ոլորտի բուռն աճով։

Ռուսաստանում հերթական զորահավաքի վտանգը Հայաստանում մտահոգություն չի առաջացնում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը բացահայտ հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ընդունել ռուսաստանցիներին, ովքեր փորձում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց. «Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ է մարդը եկել այստեղ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանից մարդիկ կարող են մուտք գործել առանց միջազգային անձնագրի։ Ռուսաստանցուն կարող եմ ասել միայն մեկ բան. «Բարի գալուստ Հայաստան»», — օգոստոսի վերջին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր Սիմոնյանը։ Մոսկվան կտրուկ էր արձագանքել այս հայտարարությանը։ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Սիմոնյանի խոսքերը որակել էր սադրիչ: «Ըստ էության, դրանք դրդում են Ռուսաստանի քաղաքացիներին անօրինական գործողությունների և հայկական ավանդական հյուրընկալությանը հաղորդում են թունավոր քաղաքական ենթատեքստ», — նշել էր նա: Հայկական կողմը չէր արձագանքել այդ քննադատությանը։ Հայաստանի իշխանությունների ողջունող դիրքորոշումը կարող է բացատրել այն, թե ինչո՞ւ են ռուսաստանցիները կանխատեսելով զորահավաքը, ավելի ու ավելի ակտիվորեն պատրաստվում մեկնել Հայաստան: Ըստ ուկրաինական հետախուզության տվյալների Ռուսաստանը ծրագրում է 2026 և 2027 թվականներին զորահավաքի ենթարկել 600 000 մարդու, ինչը կրկնակի գերազանցում է 2022 թվականին պաշտոնապես զորահավաքի ենթարկվածների թիվը։ Որոնողական համակարգերը գրանցել են զորահավաքի թեմայով հետաքրքրության աճ սկսած մոտավորապես ամառվա սկզբից։ Թեև Հայաստան կամ Վրաստան տեղափոխվելու վերաբերյալ հարցումների ծավալն աճում է զորահավաքի մասին որոնումներին զուգընթաց, մասշտաբները խիստ տարբեր են. դատելով որոնման տվյալներից զորահավաքի խնդիրը մտահոգում է միլիոնավոր մարդկանց, մինչդեռ տեղափոխվելու մասին մտածում են հազարավորները։

Արդեն իսկ հեռացած ռուսաստանցիները այս վիճակագրությունը չեն դիտարկում որպես զանգվածային արտագաղթի բացակայության ցուցիչ։ «Արտակարգ իրավիճակում առաջնահերթությունը գոյատևումն է և հարազատների անվտանգությունը։ Նման պահին նախապես պատրաստվելն անհնար է. որոշումը կայացվում է ժամերի, այլ ոչ թե ամիսների ընթացքում», — գրում են «Komanda» («Թիմ») նոր ոչ առևտրային նախագծի հեղինակները։ Թեև խումբը ներկայումս միայն նախապատրաստվում է դեպի Հայաստան ռուսաստանցիների հոսքին, այն արդեն իսկ հումանիտար օգնություն է հավաքում նրանց համար, ովքեր հնարավոր է շուտով ստիպված լինեն հեռանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Լրացուցիչ 94,6 մլն դրամ կհատկացվի վարչապետի աշխատակազմի գործուղումների համար Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»«Սահմանին ոչ ոք չի հարցնի, թե ինչո՞ւ եք եկել այստեղ»․ Ինչպես են Վրաստանն ու Հայաստանը պատրաստվում Ռուսաստանում հնարավոր մոբիլիզացիայինԱրագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Լարված իրավիճակ է ստեղծվել Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հյուսիս –արևելյան հատվածում․ պատմության այս օրը (սեպտեմբեր 24)Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ
Ամենադիտված