Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». ի՞նչ կփոխվի Երևանի՝ ԵՄ-ին մերձեցմանը զուգընթաց» վերնագրով հոդվածում գրում է, որ երկրի արտաքին քաղաքականության՝ դեպի Եվրոպական միություն շեղման ֆոնին գազի գների վերանայումը կարող է արդյունավետ գործիք դառնալ Հայաստանի ղեկավարությանն ու բնակչությանը սթափեցնելու համար։ Նման կարծիք է pravda.ru-ի հետ զրույցում հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր և Մոսկվայի պետական համալսարանի Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի առաջատար մասնագետ Լյուդմիլա Ադիլովան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը շատ զգայուն է արձագանքում վառելիքի մատակարարման պայմանների հնարավոր փոփոխության վերաբերյալ ցանկացած ազդակի։ Մասնավորապես, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ռուսական գազի գների բարձրացման սցենարը բնութագրել է որպես «ապոկալիպտիկ իրադարձություն»։ Նրա կարծիքով, նման քայլն անխուսափելիորեն կհանգեցնի ազգային տնտեսության կտրուկ անկման։

Ադիլովան նշել է, որ Ռուսաստանի կողմից մատակարարվող էներգակիրների և այլ ապրանքների արժեքների կտրուկ աճը կարող է Երևանին ցույց տալ երկարամյա կապերի խզման իրական հետևանքները։ Գազի գների հիպոթետիկ բարձրացումը տրամաբանական պատասխան կլիներ ոչ բարեկամական գործողություններին։ Փորձագետն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերություններում մթնոլորտը ներկայում չափազանց լարված է, և տարիների ընթացքում կառուցված կապերը քանդվել են ընդամենը մի քանի ամսվա ընթացքում։ «Դա ճնշման խիստ ցուցադրական քայլ կլիներ։ Կարծում եմ, որ իրականում անհրաժեշտ է դա անել, սակայն Ռուսաստանը նման քայլի չի դիմի։ Մենք շատ հավատարիմ ենք և ներողամիտ, մենք սովոր ենք բարյացակամ, բարեկամական և եղբայրական հարաբերությունների»,- նշել է նա։

Քաղաքագետը նաև մատնանշել է, որ բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ եվրոպական երկրների բարգավաճումը երկար ժամանակ հիմնված է եղել ռուսական մատչելի ռեսուրսների վրա։ Եվ երբ այդ հիմքն անհետացել է, սոցիալ-տնտեսական կայունությունը փլուզվել է։ Այդ ֆոնին ծանոթ շուկաների և նոր հեռանկարների միջև ընտրությունը կոնկրետ Հայաստանի համար վերածվում է գոյատևման խնդրի։ «Հայաստանի բարգավաճումը կավարտվեր օրերի ընթացքում: Կարևոր է նշել, որ պարբերաբար ի հայտ եկող լոգիստիկ խնդիրները, օրինակ՝ հիմնական երթուղիներով վառելիքի տարանցման ժամանակավոր դադարեցումը, ընդգծում են տեղական ենթակառուցվածքների խոցելիությունը, մինչդեռ մատակարարումների դիվերսիֆիկացման փորձերը դեռևս կայունության երաշխիքներ չեն ապահովել»,- եզրափակել է Ադիլովան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե Հովհաննիսյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան
Ամենադիտված