Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համապետական ընտրությունների ավարտից հետո Հայաստանի քաղաքական կյանքը թևակոխում է հետընտրական նոր փուլ, որտեղ պայքարի հիմնական ծանրությունը տեղափոխվում է մարզեր, և առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դառնում են իշխանության վերադասավորման առանցքային հարթակ։ Այս նոր քաղաքական հունի մեջ մտնելու նախաշեմին, սակայն, ուրվագծվում է մի ուշագրավ և վտանգավոր միտում. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կտրուկ փոխել է համայնքային էլիտաների հետ խոսելու իր մարտավարությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ն հրաժարվել է ՏԻՄ ընտրություններում ուղղակի քաղաքական ճակատամարտեր տալու նախկին գործելաոճից։ Իշխող վերնախավում հստակ գիտակցում են, որ մարզերում սեփական քաղաքական թիմի վարկանիշը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց։ Ուստի որդեգրվել է որակապես նոր, սակայն շատ ավելի վտանգավոր տակտիկա. ոչ թե գնալ բաց առճակատման, այլ տարբեր մեթոդներով ենթարկեցնել տեղերում ազդեցություն, հեղինակություն և լծակներ ունեցող ոչ ՔՊ-ական համայնքապետերին։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունը գործի է դրել քաղաքական «առևտրի» ու ճնշումների բավականին կոշտ գործիքակազմ։ Տեղական առաջնորդներին առաջարկվում են որոշակի «ինդուլգենցիաներ». քրեական հետապնդումների «սառեցում», տարբեր քննչական մարմիններում կուտակված թղթապանակների անտեսում և վարչական անձեռնմխելիության երաշխիքներ։ Դրա դիմաց համայնքապետերից պահանջվում է ոտնահարել սեփական սկզբունքները և ընտրություններին մասնակցել իշխանության հետ միասնական ցուցակով կամ դաշինքով։ Այս ճանապարհով, հաշվի չառնելով որևէ քաղաքական կամ բարոյական սկզբունք, իշխանությունը տարբեր սպառնալիքներով ու «լեզու գտնելով» իր ցուցակներն է խցկել նույնիսկ նախկինում ընդդիմադիր կոշտ դիրքորոշմամբ աչքի ընկած գործիչներին, ինչպիսին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է։ Նույն ձեռագիրն է կիրառվում նաև Գավառում, Ախուրյանում և մի շարք այլ խոշորացված համայնքներում, որտեղ տեղական հեղինակությունների ռեսուրսները պետական-վարչական լծակներին գումարելով՝ ՔՊ-ն փորձում է ապահովել իր համար ցանկալի արդյունքը։

Սակայն սա ոչ թե հավասարազոր համագործակցություն է, այլ հեռահար հաշվարկված քաղաքական թակարդ։ ՔՊ-ի համար կարմիր գծեր գոյություն չունեն, և նրանք ցանկացած պահի պատրաստ են զոհաբերել յուրաքանչյուրին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ՝ Մեղրիի քպական քաղաքապետի դեպքում։ Ուստի, որևէ համայնքապետ չպետք է պատրանքներ ունենա, թե իշխանության հետ «30 արծաթով» գործարքի գնալով՝ ապահովագրում է իր պաշտոնն ու ապագան։

Իշխանության նպատակը նրանց դեմքով ու միջոցով ընտրություններում հաղթանակն արձանագրելն է, որից անմիջապես հետո գործի է դրվելու «փուռը տալու» հայտնի սցենարը. դատական ու քրեական հին թղթապանակները վերաբացվելու են, առաջին համարները զրկվելու են մանդատներից, իսկ համայնքապետի աթոռներին տեղավորվելու են քպական ցուցակների հաջորդ համարները՝ անձինք, որոնք սեփական վարկանիշով երբեք չէին հաղթի, բայց այս սխեմայի շնորհիվ կստանան համայնքային իշխանությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին
Ամենադիտված