Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ տարի առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան, Մերձավանում հնչած կրակոցները ցնցեցին Փարաքարը։ Իր տան մոտ սպանվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։ Կրակոցների հետևանքով սպանվեց նաև նրա ընկերը՝ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, իսկ նրանց հետ գտնվող Արծրուն Գալստյանը վիրավորվեց։
 
Դեպքը տեղի էր ունեցել ժամը 23։52-ի սահմաններում՝ Մերձավանի Երևանյան խճուղում։ Քննության ընթացքում դեպքի վայրում հայտնաբերվել էին տեսախցիկների տեսագրություններ, արնանման հետքեր և այլ իրեղեն ապացույցներ, առաջ էին քաշվել մի քանի վարկածներ։
 
Գրիգորյանը համայնքի ղեկավար էր ընտրվել 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ «Միասնություն» դաշինքի ցուցակով։ Պաշտոնը հասցրեց զբաղեցնել ընդամենը մի քանի ամիս։
 
«Ընտրվելուց առաջ նա ներկայացրել էր համայնքի զարգացման լայն ծրագիր՝ խոստանալով անվճար դարձնել մանկապարտեզների սպասարկումը, բարեկարգել փողոցները, լուծել լուսավորության, խմելու և ոռոգման ջրի խնդիրները, վերանորոգել մանկապարտեզներն ու մշակութային և սպորտային կառույցները։ Ընտրվելուց հետո խոստումները հերթականությամբ կատարում էր»,- MediaHub-ին ասաց համայնքի բնակիչ Արթուր Հարությունյանը։
 
Նրա խոսքով՝ համայնքում Վալոդյային սիրում էին մեծից փոքր։ Դաժան սպանությունից հետո մշակույթի տանն ու դպրոցներում կազմակերպվել են հիշատակի միջոցառումներ, իսկ մարզիկներն ու աշակերտները տարբեր մրցույթներում իրենց հաղթանակները նվիրել են համայնքապետի հիշատակին։
 
«Վալոդյային ճանաչողները գիտեն՝ նա շատ բարի ու համեստ մարդ էր։ Երբեք իրեն վերևից չէր պահում։ Կարող էր ժամերով լսել մարդու խնդիրը, նույնիսկ եթե այդ պահին լուծելու հնարավորություն չուներ։ Շփումներում պարզ էր ու միշտ օգնության հասնելու պատրաստակամություն ուներ։ Շատերը հենց դրա համար էին նրան սիրում»,- ասաց Փարաքարի բնակիչը։
 
Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է 2026 թվականի հունվարին։ Քրեական հետապնդում է իրականացվում Գևորգ Հարությունյանի և Նարեկ Օհանյանի նկատմամբ։ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երկու սպանության, Արծրուն Գալստյանի սպանության փորձի և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության, իսկ Օհանյանին՝ սպանություններին և սպանության փորձին օժանդակելու համար։
 
Գործն այժմ դատարանում է։ 2026 թվականի մարտի 10-ի նիստում երկու մեղադրյալներն էլ չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։ Դատարանը գործը քննում է, իսկ մեղադրանքները դեռևս պետք է ապացուցվեն։ Մեղադրյալների նկատմամբ գործում է անմեղության կանխավարկածը՝ մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։

Փարաքարի համար, սակայն, սեպտեմբերի 23-ը շարունակում է մնալ համայնքի ղեկավարի, ընկերոջ և ընտանիքի հոր կորստի օրը։ Մեկ տարի անց նրա անունը համայնքում շարունակում են հիշել՝ պահպանելով նրան ճանաչողների հիշողություններն ու մարդկային կերպարը։

«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանը
Ամենադիտված