Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիր
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության հարցը կրկին օրակարգ է վերադառնում։ Նախատեսված տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքները ծառայում են որպես «դեմո-տարբերակ» այն բանի, թե ինչպիսին կլիներ կյանքն առանց ռուսական գազի։ Այդ մասին tvzvezda.ru-ի հետ զրույցում նշել է Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի առաջատար փորձագետ Իգոր Յուշկովը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան ռուսական բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այդ դադարը պայմանավորված է Ռուսաստանի տարածքում անցնող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա նախատեսված տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներով։
«Առայժմ գազատարն անջատվում է վերանորոգման նպատակով՝ մեկ շաբաթից մի փոքր ավելի ժամկետով։ Սակայն այստեղ կարելի է նկատել որոշակի քաղաքական ենթատեքստ։ Հայաստան ռուսական գազի մատակարարման հարցը բազմիցս է քննարկվել հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության դեպի Արևմուտք կատարած շրջադարձը»,- նշել է փորձագետը։
Ինչպես պարզաբանել է Յուշկովը, Հայաստանը չունի ռուսական գազի մատակարարման այլընտրանք։ Կան մատակարարումներ Իրանից, սակայն դրանց ծավալները սահմանափակ են։ Ձմռան ընթացքում Թեհրանը չի կարողանում գազ մատակարարել Երևանի շուկային, քանի որ սեփական երկրի հյուսիսում գազի պակասուրդ է ունենում։ Հետևաբար, գործնականում չկա որևէ այլ մատակարար, որը կկարողանա լիարժեքորեն փոխարինել ռուսական մատակարարումներին այս պահին։ «Կարծում եմ, որ սա ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության հարցը որպես առանց ռուսական գազի կյանքի «դեմո-տարբերակ»։ Աշխատանքների ավարտից հետո մատակարարումները կվերսկսվեն, սակայն մի քանի օր շարունակ Երևանը կզգա, թե ինչ է նշանակում ապրել առանց ռուսական գազի»,- հավելել է Յուշկովը։
Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն հայտարարել է գազի գները առնվազն 30%-ով բարձրացնելու մտադրության մասին։ Բնականաբար գինը կաճի նաև Հայաստանի համար: Կան նաև հավանականություն, որ կվերանայվի Երևանի և Մոսկվայի միջև գնագոյացման պայմանագիրը հենվելով եվրապական գնագոյացման վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am