Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց

ՍՊՈՐՏ

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» Ֆորտ-Լոդերդեյլի «DRV PNK» մարզադաշտում հյուրընկալել էր «Սան Դիեգոյին»: Չնայած ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի դուետի՝ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի խփած գոլերին, Ֆլորիդան ներկայացնող ակումբը չկարողացավ պահել հաղթական հաշիվը. գրանցվեց 2:2 մարտական ոչ-ոքի:

Հյուրերի կազմում փայլեց Անդերս Դրեյերը, ով իր ակտիվում դուբլ գրանցեց՝ փրկելով իր թիմին պարտությունից և վերջ դնելով «Սան Դիեգոյի»՝ երեք խաղից բաղկացած անհաջողությունների շարքին: Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» գրանցեց իր 4-րդ անընդմեջ ոչ-ոքին MLS-ում։ Թիմն այժմ 46 միավորով զբաղեցնում է Արևելյան կոնֆերենցիայի 3-րդ հորիզոնականը, մինչդեռ «Սան Դիեգոն» 31 միավորով 10-րդն է Արևմուտքում:

Թեև թիմը չկարողացավ վաստակել 3 միավոր, օրը իսկապես պատմական էր 39-ամյա Լիոնել Մեսսիի համար։ Խաղի 24-րդ րոպեին արգենտինացին աչքի ընկավ տուգանայինից կատարած անթերի հարվածով։ Սա նրա կարիերայի 75-րդ գոլն էր ստանդարտ դիրքից: Այս ցուցանիշով Մեսսին շրջանցեց բրազիլացի Ժաիր դա Ռոզա Պինտոյին (74 գոլ)՝ դուրս գալով ֆուտբոլի պատմության մեջ մաքուր երկրորդ տեղ։ Համաշխարհային բացարձակ ռեկորդը կրկնելու համար Մեսսիին անհրաժեշտ է ևս երեք այդպիսի գոլ. ռեկորդակիրը բրազիլացի Մարսելինյո Կարիոկան է (78 գոլ)։

Այս գնդակը հոբելյանական էր նաև մեկ այլ առումով. Մեսսին խփեց իր կարիերայի 930-րդ գոլը՝ անցկացրած 1176 հանդիպումներում։ Բացի այդ, սա արգենտինացու 101-րդ գոլն էր «Ինտեր Մայամիի» կազմում, և 20-րդը՝ ընթացիկ՝ 2026 թվականի մրցաշրջանում: Լեգենդար հարձակվողի ակտիվում կա նաև 424 արդյունավետ փոխանցում:

Համեմատության համար՝ նրա հավերժական մրցակից, 41-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն 1337 խաղում դարձել է 979 գոլի և 261 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Մեսսին «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է 2023 թվականից, իսկ նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։ Այս ընթացքում արգենտինացին հասցրել է թիմի հետ նվաճել 5 տիտղոս:

Առաջնության հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» սեպտեմբերի 28-ին ուժերը կչափի «Քոլամբուս Քրյուի» հետ, իսկ «Սան Դիեգոն» մեկ օր առաջ կմրցի «Օսթինի» դեմ։

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն էՄերժելի է ինչպես ադրբեջանական օրակարգը, այնպես էլ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը. Տիգրան ԱբրահամյանՈւշիի ողբերգական վթարը սուգ է բերել նաև Տաշիր․ զոհերի թվում են 26-ամյա Նարինեն ու 22-ամյա ԷրիկըՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցողների համար բնակարանային ծրագիր կիրականացվիԵկավ այն օրը, երբ ես բաժանվում եմ ազգային հավաքականի 7 համարի մարզաշապիկից. Ռոնալդուն հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասինԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին գտնվող Անի կամրջի վերականգնման մրցույթըՀայաստանում ագրեսիան աճում է. Կռիվ խորհրդարանում և իշխանությունների արդարացումներըՀայաստանը հույսը դնելով Արևմուտքի աջակցության վրա գնալով մոտենում է ՀԱՊԿ-ից վերջնական խզմանըՀայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել ծեծկռտուք երկրի ապագայի համարՎթար․ ջուր չի լինի մի քանի ժամՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է Գյուլիստանի պայմանագիրը. պատմության այս օրը (Նոյեմբերի 5)«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօրԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»«Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամшրտությունը«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասինՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ը58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում
Ամենադիտված