Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 21-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Շրջանային, Արարատյան 1, 2 Զանգվածների, Կուրղինյանի, Կուրղինյան նրբանցքի, Վարուժան փողոցի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 21-ին ժամը 10:45-20:00-ն կդադարեցվի ք.Էջմիածին Լ.Ազգալդյան/Վ.Կոստանյանի, Մ.Մաշտոցի, Կարճիկյանի, Գր.Լուսավորիչ/Կամոյի, Զ.Անդրանիկի, Զոյայի, Պիոներական, Շահումյանի, Ա.Մանուկյան 1, 2 թաղամասերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 21-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Գերցենի, Բուսաբանական, Մ.Էմինեսկու, Մ.Էմինեսկու 1, 2 փողոցների ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ սեպտեմբերի 21-ին ժամը 11:15-16:00-ն կդադարեցվի ք.Արմավիր Գործարանային 1, 2 շենքերի, Սայաթ-Նովայի 1/Ա, 2/Ա, 3/Ա, 4/Ա, 5/Ա, 6/Ա, 7/Ա, 8Ա շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: