Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները։ Այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել, Իրանի ժողովրդի օրինական իրավունքները չեն ճանաչվել, իսկ ամերիկացիների պարտավորությունները չեն կատարվել, բանակցությունների նախկին պայմաններին վերադառնալու և Հորմուզի նեղուցը բացելու որևէ հնարավորություն չի լինի»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները Կատարի միջնորդների միջոցով ԱՄՆ-ին փոխանցել են պատերազմի դադարեցման պայմանները և սպասում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանին։