Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Սաուդյան Արաբիայի և Իրանի աջակցությունը վայելող հութիների միջև հակամարտության հնարավոր արագ էսկալացիայի մասին՝ Էր Ռիադի վրա հրթիռային հարձակումից հետո, գրում է AFP-ն։

Սաուդյան կոալիցիան հայտարարել է, որ որսացել է մայրաքաղաքի ուղղությամբ արձակված բալիստիկ հրթիռը։ Սա դարձել է Եմենում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր առաջին դեպքը, երբ հութիների հարձակումը սպառնացել է Էր Ռիադին։

Շաբաթ օրը գիշերը Էր Ռիադի բնակիչները ստացել են օդային սպառնալիքի մասին նախազգուշացում և կոչ՝ մնալ փակ տարածքներում։ AFP-ի լրագրողները լսել են երկու պայթյուն։ Ավելի ուշ Սաուդյան քաղաքացիական պաշտպանությունը հայտարարել է տագնապի չեղարկման մասին։

Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի շրջանում հրդեհ է տեղի ունեցել։ AFP-ի լրագրողները տեսել են Aramco նավթային ընկերության տարբերանշանով այրվող վառելիքի բաք, իսկ դեպքի վայրից տեսագրությունը նույնպես ստուգվել է գործակալության կողմից։ Օդանավակայանը ժամանակավորապես բախվել է աշխատանքի լուրջ խափանումների։

Հութիների ներկայացուցիչները հայտարարել են, որ խմբավորումն իրականացրել է երկու գործողություն՝ բալիստիկ և թևավոր հրթիռների, ինչպես նաև անօդաչու սարքերի կիրառմամբ։ Նրան նշել են, որ հարձակումներից մեկը ուղղված էր Էր Ռիադի օբյեկտների դեմ, իսկ մյուսը՝ Կարմիր ծովի ափին գտնվող Յանբու նավահանգստային քաղաքում Aramco-ի օբյեկտների դեմ։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հակամարտությունը «կարող է արագ սրվել», և կոչ է արել Մերձավոր Արևելքից դուրս գտնվող ամերիկացի քաղաքացիներին լրջորեն վերանայել տարածաշրջան և դրա միջոցով ճանապարհորդելու անհրաժեշտությունը։

Լարվածության աճի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն ժամանակից շուտ վերադարձել է Սպիտակ տուն Քեմփ Դևիդից, որտեղ անցկացնում էր հանգստյան օրերը։ Վարչակազմը չի բացատրել նրա ծրագրերի փոփոխության պատճառը։ Վերադարձը տեղի է ունեցել նույն օրը, երբ հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիային հասցված հարվածների մասին։

Էսկալացիան տեղի է ունենում Եմենում հութիների սրընթաց հարձակման ֆոնին։ Վերջին շաբաթներին խմբավորումը գրավել է նշանակալի տարածքներ Կարմիր ծովի ափամերձ գոտու երկայնքով, ներառյալ ռազմավարական Բաբ էլ Մանդեբ նեղուցը։ ՄԱԿ-ի տվյալներով, ռազմական գործողությունների նոր փուլի հետևանքով ավելի քան 110 հազար մարդ ստիպված է եղել լքել իր տունը։

Ի պատասխան՝ Սաուդյան Արաբիան ավիահարվածներ է հասցնում հութիների վերահսկողության տակ գտնվող շրջաններին, սակայն առայժմ չի կարողացել կանգնեցնել նրանց առաջխաղացումը։ Ռազմական գործողություններն արդեն ազդել են սաուդյան նավթի արտահանման և տարածաշրջանում նավագնացության վրա։

Ներկայիս հակամարտությունը կապված է Եմենում քաղաքացիական պատերազմի հետ, որը սկսվել է 2014 թվականին՝ հութիների կողմից մայրաքաղաք Սանայի գրավումից հետո։ 2015 թվականին Սաուդյան Արաբիան գլխավորեց Եմենի կառավարությանն աջակցող ռազմական կոալիցիան։ 2022 թվականի զինադադարը պահպանվել էր մի քանի տարի, սակայն ռազմական գործողությունները վերսկսվել են 2026 թվականի հուլիսին։

Առաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»Հայտնի են Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցներըԳազ չի լինելու․ հասցեներՉինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին
Ամենադիտված