Քաղաքական գործիչը գնահատել է Հայաստանի հնարավորությունները թուրքական էքսպանսիան կանգնեցնելու հարցում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱռանց ռուսական ռազմաբազայի անհնար կլինի կանգնեցնել թուրքական էքսպանսիան Հայաստանի դեմ, լրագրողներին ասել է նախկին իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, գրում է ria.ru–ն։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ եթե Երևանը կարծի, որ Շիրակում ռուսական բազան անհրաժեշտ չէ, ռուսական կողմը վաղը կհեռանա և ոչ մեկին ոչինչ չի պարտադրի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նշելով, որ Երևանը պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել Հայաստանում ռուսական ռազմաբազայի պահպանման հարցը, եթե Ռուսաստանը դա ցանկանա։
«Ես միայն մեկ բան կասեմ. 1992-1993 թվականներին Թուրքիան երեք անգամ պլանավորել էր սահմանափակ հարձակում սկսել Հայաստանի վրա, և միայն Ռուսաստանի կոշտ արձագանքը, իսկ հետագայում՝ 1995 թվականից ի վեր, ռուսական ռազմաբազայի առկայությունը կանգնեցրեց այդ թուրքական էքսպանսիան։ Վաղը, եթե ռուսական ռազմաբազան վերանա, ո՞վ կկանգնեցնի թուրքական էքսպանսիան։ Ոչ ոք», - հայտարարել է Շարմազանովը։ Նրա խոսքով Հայաստանը ընտրություն չունի. նա կամ կլինի Ռուսաստանի դաշնակիցը, կամ Թուրքիայի լաքեյը։ Նա հավելել է, որ Հայաստանի նման պետությունները չեն կարող միայնակ պահպանել և պաշտպանել իրենց անվտանգությունը։ «Ես բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունները փոխում են երկրի աշխարհաքաղաքական վեկտորը և փորձում են Հայաստանը վերածել գործիքի արտաքին խաղացողների ձեռքում։ Իսկ նրանք, ովքեր այսօր հալածվում են, պաշտպանում են Հայաստանի ազգային շահերը, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը և նրա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, բազմիցս են խոսել ազգային միասնության և հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտության մասին», - հայտարարել է Շարմազանովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am