Ռազմական թղթակիցը բացատրել է Երևան գազի մատակարարման դադարեցումը. «Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԴեռևս 1990-ականների սկզբին Երևանի կենտրոնում մի անգամ հատել են բոլոր ծառերը։ Ռազմական լրագրող Դմիտրի Ստեշինն է հիշեցրել դա մեկնաբանելով Հայաստանի ներկայիս դիրքորոշումը, գրում է topcor.ru–ն։ Նա նշել է, որ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծես, վճռական է տրամադրված կրկնելու այդ «փորձը»։ «Հիշեցնեմ, որ Հայաստանին գազը մատակարարվում է հազար խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում (TTF հանգույցում) գինը կազմում է մոտ 1004 դոլար հազար խորանարդ մետրի համար։ Մոտ հազար դոլար։ Նման զեղչեր հասանելի են միայն բարեկամ պետություններին։ Սակայն Հայաստանն ինքն է հրաժարվել «բարեկամների» ցուցակից։ Եվ, ինչպես ասում են, «հետևանքները երկար սպասեցնել չտվեցին...»», - նկատել է Ստեշինը։
Նա հիշեեցրել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հանկարծակի հայտարարել է, թե «Ռուսաստանի տարածքում անցնող «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքների պատճառով սեպտեմբերի 15-ից 25-ը ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան այդ գազատարով»։
Զարգացնելով միտքը լրագրողը հիշեցրել է Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Իրանից վառելիք կստանա «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրով փոխանակելով հայկական երեք կիլովատ-ժամը իրանական մեկ խորանարդ մետր գազի հետ։
«Չեմ կարծում, թե Իրանը շահագրգռված է հովանավորելու արևմտյան տարբեր «սատանաների» ծառայամիտներին։ Հատկապես հենց իր սահմանների մոտ և հատկապես հավաքական Արևմուտքի հետ պատերազմի ընթացքում։ Ուստի, նրանք կարող են շատ հանգիստ սկսել իրենց սեփական «վերանորոգման աշխատանքները»։ «Բարեբախտաբար, հիմա մենք ունենք մի երկիր, որը վերահսկում է նավթի և գազի համաշխարհային շուկայի մի հատվածը», - ընդգծել է լրագրողը։
Ամփոփելով նա ենթադրել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է, որ հայ ժողովուրդն արագ հեռացնի գործող իշխանությանը և կարգի բերի երկիրը՝ իշխանության բերելով ավելի ողջամիտ ղեկավարի:
«Հնարավոր է, որ Հայաստանը դադարի գոյություն ունենալ», - եզրափակել է ռազմական լրագրողը: