Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թաիլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Ադրբեջան՝ Նավթագործների օր, Բելոռուս՝ Մաքսավորների օր, Ղրղզստան՝ Ձեռներեցների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1910– ծնվել է արձակագիր Քրիստափոր Թափալցյանը։

1918– գնդակահարվել են Բաքվի 26 կոմիսարները, որոնց մեջ է եղել  քաղաքական գործիչ, հեղափոխական Ստեփան Շահումյանը:

1922 —ծնվել է հայազգի խորհրդային և ռուսական բանաստեղծ-ճակատային, երգերի հեղինակ, գրող Գրիգոր Պոժենյանը, որի հայրը՝ Միքայել Պոժենյանը հանդիսացել է Խարկովի տրակտորների գործարանի հիմնադիրներից մեկը:

1954- ծնվել է բանաստեղծ Զավեն Բեկյանը:

1957- վախճանվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը:

1969– ծնվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։

1984 – վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը:

1990- ներքին գործերի նախարարության կազմում կազմավորվել է Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գունդ»-ը:

1991- Քարաքենդ գյուղի մոտ վթարի է ենթարկվել  Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են գտնվելիս եղել ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ և ռուս-ղազախական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչներ:

2006-Ստեփանավանում բացվել է արհեստական խոտածածկով առաջին խաղադաշտը, որը նման առաջին մարզադաշտն է եղել Հայաստանի մարզերում:

2007- տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի հուղարկավորության արարողությունը, որին մասնակցելու համար Մեծ Բրիտանիա է մեկնել պատվիրակություն Հայաստանից:

2010- հայկական «Արարատ» կոնյակը ստացել է EACA Euro Effies-ի արծաթյա մրցանակ:

2011-բացվել է  Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը (ճարտարապետ Արթուր Մեսչյան)։ 

2013- կայացել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում կառուցված  Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը, որին մասնակցել է  աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը: 

2020-վախճանվել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

2023-Ճանկաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան, որի հետևանքով զինծառայողները զոհվել:

-հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին:

2024–վախճանվել է  քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

622 – տեղի է ունեցել Մուհամեդի և նրա հավատակիցների վերաբնակեցում (հիդժրա) Մեքայից Մեդինա:

1066- Նորվեգիայի և Անգլիայի միջև տեղի է ունեցել  Ֆուլֆոդի ճակատամարտը, որի  պատճառը եղել է Նորվեգիայի թագավոր և վիկինգների առաջնորդ Հարալդ 3-րդի բարձրացրած խռովությունները Անգլիայի կառավարության դեմ։

1187– Սալահ ադ Դինը սկսել է Երուսաղեմի պաշարումը, ինչը երրորդ խաչակրաց արշավանք սկսելու առիթ է հանդիսացել։

1258- օծվել է 38 տարվա ընթացքում գոթական ոճով Սոլսբերի քաղաքում կառուցված Աստվածամորը նվիրված Սոլսբերիի տաճարը, որը անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։

1378- Ուրբանուս 6-րդը և Կլեմենտ 7-րդը միաժամանակ ընտրվել են Հռոմի պապեր:

1519 - Ֆեռնան Մագելանն սկսել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1778 –ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց Ֆադդեյ Բելլինսհաուզենը, որը հանդիսանում է Անտարկտիդայի հայտնագործողներից մեկը:

1792- Ֆրանսիայում թույլատրվել են ամուսնալուծությունները:

1842 –ծնվել է անգլիացի գյուտարար Ջեյմս Դյուարը, որը հանդիսանում է առաջին թերմոսների հայտնագործողներից մեկը: 

1854-Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել  ճակատամարտ Ալմայում, որին մի կողմից մասնակցել են Անգլիայի, ֆրանսիայի և Թուրքիայի կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից Ռուսաստանը:

1870 –իտալական զորքերը գրավելով պապական տարածքները մտել են Հռոմ հայտարարելով այն իրենց մայրաքաղաք, ավարտվել է Իտալիայի միավորումը, իսկ Հռոմի պապը առանձնացել է իր պալատում ՝ Վատիկանում և հայտարարել իրեն և իր աջակիցներին  «վատիկանյան բանտարկյալներ»:

1934 – ծնվել է իտալա-շվեյցարացի երգչուհի, դերասանուհի Սոֆի Լորենը:

1946– տեղի է ունեցել առաջին Կաննի կինոփառատոնը։

1957– վախճանվել է ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը։

1971 –վախճանվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը:

1990– Հարավային Օսիան անկախացել էՎրաստանից։

1999 –բելգիական Անտվերպենում սկսել է գործել  «մարմնավաճառների դպրոց», որտեղ ուսում են ստանալ ոչ միայն  «սկսնյակները», այլ նաև այն մարմնավաճառները, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Հասարակական կազմակերպությունների ճնշման տակ դպրոցը 3 ամսից փակվել է:

2000 –վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

2002 –Հյուսիսային Օսիայի Կարմադոնյան  լեռնանցքում Կոլկա սառցադաշտի հոսքի հետևանքով ձնահոսքի տակ են մնացել Սերգեյ Բոդրովը և «Կապավոր» ֆիլմի նկարահանող խումբը:

2008– Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարրիոտ հյուրանոցում տեղի է ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի,  հետևանքով զոհվել է  54, և  տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 266 մարդ։

2021-Ռուսաստանի Պերմի պետական համալսարանում տեղի է ունեցել մասսայական սպանություն, որի արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել 47 մարդ, սպանվել է նաև այդ ահաբեկչությունը իրականացրած Թիմուր Բասմանսուրովը:

Կ.Խաչիկյան

Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռուսաստանի զինված ուժերի ռազմաբազան Գյումրում. Եթե մեր զորքերը լքեն Հայաստանը, ձեր Հայաստանը պարզապես կվերադառնա ԹուրքիաՌաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԾրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում պայթյուններ են որոտացել ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել. շրջանառության մեջ է դրվել նախագծերի փաթեթ Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն 4 հաղթանակ մրցումային երկրորդ օրը․ Բռնցքամարտի ԵԱ Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի TRIPP-ը միայն կոմունիկացիոն կամ տնտեսական ծրագիր չէ. այն, առաջին հերթին, ունի ռազմավարական և աշխարհաքաղաքական նշանակություն․ Սուրեն Սուրենյանց Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը Իսրայելական բանակը ակտիվացրել է ցամաքային գործողությունները և ռմբшկոծությունները Լիբանանի հարավում Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական փոխկախվածությունը էկզոտիկ ձևեր է ստանում48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Ռուսաստանը չպետք է սահմանափակվի միայն արևմտյան ակտիվների ժամանակավոր կառավարմամբ, այն պետք է ավելի հեռու գնա. Մեդվեդև Բաքուն հիասթափված է Ղարաբաղ դիվանագիտական ​​կորպուսի այցի վերաբերյալ հայկական արձագանքիցԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին՝ ներդնելով իր կարողությունը. ԱՄՆ պաշտոնյա Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մեկնարկել են Փաշինյանի Հայաստանի ապամոնտաժմանն ուղղված ծրագրված «վարժանքները»Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային uպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել
Ամենադիտված