48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և իր վարած «Հոնգչի» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ մեքենայում թմրամիջոց կա։
Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, մարիխուանա տեսակի թմրամիջոցով կաթուցիչներ, բյուրեղանման զանգվածով փաթեթ և այլ իրեր։
Կատարվում է նախաքննություն։