Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանք
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրդյո՞ք Հայաստանը կներդնի վիզային ռեժիմ Ռուսաստանի քաղաքացիների համար։ Դա հավանական է, քանի որ Եվրոպական միությունը պահանջում է դա։ Հայաստանը պետք է վիզային ռեժիմ սահմանի Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմ չի լինի, գրում է ukraina.ru–ն։
Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումներից մեկը հենց ԵՄ երկրների համար վիզաների վերացումն էր, այն է փափագելի «առանց վիզայի ռեժիմը»։ Այս սցենարը շատ ծանոթ է նրանց, ովքեր ապրել են Ուկրաինայում և ականատես եղել 2014 թվականի «արժանապատվության մայդանին»։ Այդ «արժանապատվությունը» ուկրաինական յուրահատուկ հայրենասիրության հետ մեկտեղ, ենթադրում էր հնարավորինս արագ լքել «Մայր Ուկրաինան»։
Թե՛ նախագահ Յուշչենկոն, թե՛ նախագահ Պորոշենկոն խոստանում էին առանց վիզայի ռեժիմ։ Ի վերջո, ուկրաինացիները ստացան այն և շտապեցին «դեպի Եվրոպա» աշխատելու շինհրապարակներում և ելակի պլանտացիաներում, ինչպես նաև ապրելու հանրակացարաններում կամ սենյակներում, որոնք կիսում էին հինգից յոթ հոգով։ Նրանք դա անվանում են «մարդավարի ապրելակերպ»։
Հիմա էլ Հայաստանն է բռնել «եվրոպական ինտեգրման» ուղին։
Սակայն «դեպի Եվրոպա տանող ուղին» ենթադրում է կապերի խզում Ռուսաստանի հետ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ով այս տարվա մայիսին այցելել էր Երևան որպես «եվրոպական ինտեգրման կողմնակիցների» խմբի մաս, բավականին ուղղակիորեն է հայտարարել, որ «Հայաստանը երես է թեքել Ռուսաստանից և ընտրել դեպի Եվրոպա տանող ուղին»։
Փաշինյանը չի առարկել. նա չի ասել «սպասեք, մենք չենք հրաժարվում Ռուսաստանից»։ «Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաների» այդ այցն օգնել է Փաշինյանին հասնել ընտրությունների ցանկալի արդյունքների։ Նրանք բոլորը ջերմորեն ժպտում էին ցուցադրելով բարեկամության և ուրախության մթնոլորտ ու ներկայացնելով այն, թե որքան հրաշալի է կյանքը Եվրոպայում։ Սակայն դրան հասնելու համար Հայաստանը պետք է անի մի «փոքրիկ բան»՝ երես թեքի Ռուսաստանից, խզիտնտեսական կապերը և իր արդյունաբերությունը վերակողմնորոշի դեպի Եվրոպա (փաստացի ոչնչացնելով այն)։
Եվ որպես սկիզբ մտցնի մուտքի արտոնագրեր (վիզաներ) Ռուսաստանի քաղաքացիների համար։ Եվրոպական միության պահանջների ցանկը ներառում էր նաև Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցումը, հակառուսական պատժամիջոցներին միանալը և, իհարկե, ԼԳԲՏ օրակարգի որդեգրումն ու էներգիայի այլընտրանքային աղբյուրներին անցումը։
Ի դեպ, Փաշինյանն արդեն խոսել է արևի մասին. պարզվում է, որ Հայաստանն ունի հսկայական ռեսուրս՝ արևի լույս, այլ ոչ թե Ռուսաստանից ստացվող այն գազն ու էլեկտրաէներգիան, որոնք «ոչ ոքի պետք չեն»։ Միասեռ հարաբերությունների թեմայով նա առայժմ լռություն է պահպանում, սակայն հնարավոր է, որ շուտով սկսի հայերին կոչ անել... ...«հանդուրժողականության»։
Հետաքրքիր է այն, թե ինչպե՞ս կանցնեն «հպարտության երթերը» (pride parades) և ԼԳԲՏ այլ միջոցառումներ Երևանում։
Բայց ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը մուտքի արտոնագրեր սահմանի Հայաստան այցելելու համար։ Բնականաբար, դա կհանգեցնի զբոսաշրջիկների թվի զգալի նվազման։ Ներկայումս ժամանողների 40%-ը Ռուսաստանից է։ 2025 թվականին Հայաստանն ընդունել է 2,25 միլիոն զբոսաշրջիկի, ինչը բացարձակ ռեկորդ է։ Այս տարի այդ ցուցանիշը սպասվում է ավելի բարձր՝ միայն առաջին կիսամյակում արձանագրվել է 15% աճ։ Մոտ ապագայի նպատակն է տարեկան հասնել 3 միլիոն զբոսաշրջիկի։ Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկները տարեկան մոտ մեկ միլիարդ դոլարի ներդրում են ունենում Հայաստանի տնտեսության մեջ։ Բացի այդ, ներկայումս Հայաստանում բնակվում է Ռուսաստանի մոտ 50 000 քաղաքացի։ Շատերը բիզնես են հիմնել, ոմանք աշխատում են հեռավար կարգով, իսկ մյուսները դրամական փոխանցումներ են ստանում ծնողներից կամ հարազատներից։ Հայաստանի տնտեսության մեջ նրանց տարեկան ներդրումը գնահատվում է 500 միլիոն:
Բայց խնդիրն ունի նաև մեկ այլ կողմ. Ռուսաստանում բնակվող և աշխատող Հայաստանի քաղաքացիները։ Ի՞նչ կլինի նրանց հետ, եթե Ռուսաստանը կիրառի «հայելային» միջոցառումներ։
Իսկ ի՞նչ կասեք այն հայաստանցիների մասին, ովքեր վաղուց արդեն Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել։ Արդյո՞ք Փաշինյանը նրանց համար ևս վիզային ռեժիմ կսահմանի։ Գուցե մի օր։
Ինչպես և սպասվում էր, Եվրոպական միությունը «լուռ հետ է քաշվում» հայտարարելով, որ հայերի համար առանց վիզայի ռեժիմի ժամանակը դեռ չի հասել։ Փաշինյանի նախընտրական խոստումները տեղափոխվում են «մի օր» կատարվելիք գործերի շարքը։ Բայց սա նշանակում է, որ Հայաստանը պետք է «իրեն լավ պահի» Եվրոպա առանց վիզայի մուտք ապահովելու համար։
Հենց այստեղից էլ ամեն ինչ սկսվում է. դու բավարար բարձր չես ցատկում, բայց պետք է ավելի բարձր ցատկես։ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ, արևային ջեռուցում, Երևանում «արժանապատվության շքերթներ»... Էլ ի՞նչ կարող են հորինել Հայաստանի համար։
Հյուսիսային Մակեդոնիային ստիպեցին փոխել դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանադրությունը և նույնիսկ երկրի անունը։ Եվ միևնույն է նրան չընդունեցին Եվրոպական միություն։
Եվրոպական հանձնաժողովի խոսնակի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն մեկնաբանել է առանց վիզայի ռեժիմի հարցը, որի իրականացումը Երևանում գործող եվրաինտեգրման կողմնակիցների խումբը խոստացել էր մինչև 2029 թվականը։ Նրա մեկնաբանությունն է. «Դեռ վաղ է այդ մասին խոսել»։
Ամենաաբսուրդն այն է, որ ԵՄ-ն արդեն պահանջում է Հայաստանից խզել կապերը Թրամփի հետ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի շուրթերով հնչեցվում է հետևյալը. «Եվրոպական միությանը միանալու ձգտող երկրները պետք է խզեն կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի MAGA շարժման հետ ԵՄ անդամակցությանը համապատասխանելու համար»։ Մենք չպետք է թույլ տանք, որ ապագա անդամ երկրները այլ պետությունների հետ կապեր ունենան։ Անհրաժեշտ կլինի բարձրացնել անվտանգության մասին երկկողմ համաձայնագիրը վերանայելու հարցը, քանի որ Հայաստանն ընտրում է մյուս կողմին քայլ, որը չի տեղավորվում մեր համագործակցության շրջանակներում»։
Այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, երբ Իսլանդիան և Գրենլանդիան հրաժարվում են միանալ ԵՄ-ին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն անձամբ էր այցելել Գրենլանդիա և առաջարկել 200 միլիոն եվրոյի ֆինանսավորում, սակայն դա արդյունք չէր տվել։
Գրենլանդիան և Իսլանդիան դա չեն ցանկանում, իսկ Հայաստանը ցանկանում է։
Ընդ որում Հայաստանը շարժվում է դեպի տիեզերք։ Փաշինյանն ինքը նոր է վերադարձել Փարիզից, որտեղ մասնակցել է տիեզերական գագաթնաժողովի։ Նա պնդում է, որ Հայաստանն իր առաջին քայլերն է կատարում դեպի տիեզերք և զարգացնում է այդ ոլորտը։ Ըստ Փաշինյանի առաջիկա տարիներին Հայաստանը կարձակի առնվազն երեք արբանյակ. երկուսը Երկրի դիտարկման, մեկը կապի համար։ Ստեղծվելու է նաև վերգետնյա ենթակառուցվածք։ Տիեզե՞րք։ Երեք արբանյա՞կ։ Հայաստանը նույնիսկ իր լոլիկը չի կարողանում որևէ տեղ վաճառել։ Այդուհանդերձ, այս «տիեզերական արկածախնդրության» էությունը հեշտ է հասկանալ. եվրոպացի բանկիրները վարկ կտրամադրեն, որը Հայաստանի քաղաքացիները տասնամյակներ շարունակ կմարեն։ Գումարը կհասնի այնտեղ, որտեղ պետք է, և կհասնի ճիշտ մարդկանց։ Իսկ արբանյակնե՞րը... Դե, ո՞վ է դրանք հաշվելու տիեզերքում։ Կարելի է պարզապես մատով ցույց տալ երկինքն ու ասել. «Տե՛ս, այնտեղ հայկական արբանկյակն է անցնում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am