Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ծովահենների միջազգային օր (ոչ պաշտոնական), Սենթ Քիթս և Նևիս՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օր, Սլովակիա՝ Առաջին ազգային խորհրդի հիշատակի օր, Չիլի՝ Ազգային բանակի օր, Ռուսաստան՝ Զինագործի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1666- Ոսկան վարդապետ Երևանցին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակել է հայերեն առաջին Աստվածաշունչը: 

1883 –ծնվել է  հանրահայտ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

1886 – ծնվել է բանաստեղծ Ահարոն Տատուրյանը:

1869– ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը:

1920 –ծնվել է հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:

-պաշտոնապես բացվել է Բյուրականի աստղադիտարանը:

1972 – ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները, իսկ 2011 թվականից եղել է Լևոն Արոնյանի մարտավկան (Նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղ Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ):

1974– ծնվել է ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը:

1988- Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին և վառել նրանց տները: Արդյունքում 3 օրվա ընթացքում զինվորականների հովանու ներք Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին հայերից:

1993 –ծնվել է  շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը, որը  հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն է: 

2006- երկարատև ընդմիջումից հետո լույս է տեսել «Հայք» թերթը` 1500 տպաքանակով:

2007-ավարտվել է մոնոներկայացումների 5-րդ «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային Շեքսպիրյան թատերական փառատոնը:

2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ է մատուցվել:

2011-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել  հանձնաժողովի նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը:

2019-Նախագահ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար և Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

2023-Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության: Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ, ապա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածներում ընթացել են ինտենսիվ մարտեր։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

21– վախճանվել է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսը:

86 – ծնվել է Հին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը:

866 –ծնվել է  Բյուզանդիայի կայսր Լևոն 6-րդ Իմաստասերը:

1356 –Պուատյեի ճակատամարտում անգլիացիները հաղթել են ֆրանսիացիներին, բազմաթիվ ասպետներ սպանվել են, իսկ ֆրանսիայի թագավոր Իոհան 2-րդ Բարին գերեվարվել է:

1551-ծնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի թագավոր, Լիտվայի մեծ կոմս Հենրիխ 3-րդ Վալուան:

 1618– սկսվել է Պլզենի ճակատամարտը, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկն է հանդիսանում:

1648-ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյություն ունենալը:

1710 –վախճանվել է  դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:

1730 –ծնվել է ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ Օգյուստեն Պաժուն:

1783 –Լյուդովիկոս 16-րդի ներկայությամբ Վերսալից օդ բարձրացած «մոնգոլֆերան» իր հետ 8 կիլոմետր հեռավորությամբ տարել է ոչխար, աքաղաղ և բադ:

1812 –վախճանվել է միլիարդատերների Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը: 

1888 – Բելգիայի Սպա քաղաքում անց է կացվել  առաջին գեղեցկության մրցույթը, հաղթել և 5 000 ֆրանկ պարգևը ստացել է 18 –ամյա գվադելուպցի կրեոուլուհի Բերտա Սուկարեն: 

1893– Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել:

1926– Իտալիայի Միլան քաղաքում բացվել է  Ջուզեպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը:

1928 –Նյու Յորքում տեղի է ունեցել Միկկի Մաուզ մկնիկի մասնակցությամբ մուլտֆիլմի պրիմերան, մկնիկը այն ժամանակ ձայն չի ունեցել և քիչ է նման  եղել ներկայիս իր տեսքին:

1935 –վախճանվել է  ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։

1939 —Կարմիր բանակը մտել է Վիլնյուս: 

1969 —կայացել է  Ми-24 ուղղաթիռի առաջին թռիչքը:

1969-ծնվել է ռուս խորհրդային և ավտրալիական բռնցքամարտիկ Կոնստանտին Ցզյուն:

1982 - Սքոթ Ֆալմանն առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրում է  իր հորինած ժպիտիկները՝ սմայլիկները։

1985– Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10000 և վնասվածքներ ստացել մոտ 30000 մարդ:

1993– վախճանվել է անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլյամ Գոլդինգը:

2006– Թայլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել:

2021 —Ռուսաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, «Եդինայա Ռոսիան» Դումայում ստացել է մանդատների 72 %-ը:

Կ.Խաչիկյան

 

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին Վիզաներ ռուսաստանցիների համար. Արդյո՞ք Փաշինյանը կներդնի դրանքՏերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսն ու «TOYOTA RAV4»-ը․ կան վիրավnրներ Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի. պատմության այս օրը․ սեպտեմբեր 19Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Այսօր Արցախի դեմ սեպտեմբերյան վերջին հարձակման 3-րդ տարելիցն է ԱՊԼ․ «Բրենտֆորդ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Չելսի»-ին՝ բարձրանալով լավագույն եռյակ Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ «Հրապարակ»․ Հնդկական դրոնները հաղթել են «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի դատավոր Մարգարիտա Հարթենյանը «Հրապարակ»․ Արցախցի պաշտոնյաները զգուշավոր են դարձել «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Պուտինը Ուկրաինային մեղադրել է Ռուսաստանի ընտրություններին միջամտելու մեջ «Հրապարակ»․ Գինարբուք՝ խորհրդարանում «Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանը ծանր վիճակում է․ նա արտասվում էր «Հրապարակ»․ Սեքսիստ Թագուհին Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՇիրակի մարզում բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը. կա տուժած Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենադիտված